Պյոտր Գուրինենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Գուրինենկո
Ծնվել է1923 սեպտեմբերի 25
ԾննդավայրՄալի Բուկրին
Վախճանվել էապրիլի 30, 2010(2010-04-30) (տարիքը 86)
Վախճանի վայրՌժիշչև
Մասնագիտությունգրող
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ

Պետրո Վոլոդիմիրովիչ Գուրինենկո (ուկրաիներեն՝ Петро Володимирович Гуріненко, ռուս.՝ Пётр Владимирович Гуриненко սեպտեմբերի 25, 1923(1923-09-25) կամ 1923[1], Միրոնովի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 2010(2010-04-30) կամ 2010[1]), ուկրաինացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Գուրինենկոն ծնվել է 1923 թվականին Կիևի մարզի Մալի Բուկրին գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով։

Պատերազմից հետո զբաղվել է ուսուցչությամբ, աշխատել է թերթերի խմբագրություններում, եղել է Կիևի «Ռադյանսկի պիսմեննիկ» հրատարակչության արձակի բաժնի վարիչ, Ուկրաինայի գրողների միության Կիևի կազմակերպության վարչության քարտուղար[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին հրատարակություններով լույս են տեսել պատմվածքների, վիպակների ժողովածուներ, վեպեր։

  • «Կարմիր լեռը», 1958
  • «Ուներ մայրը որդի», 1961
  • «Ալպիական աստղածաղիկ», 1963
  • «Երկօրյա լռություն», 1965
  • «Սիրտն իր հիշողությունն ունի», 1970
  • «Կյանքը մեկն է», 1974

Գուրինենկոյի սցենարով նկարահանվել է «Ծուղակում» (1967) ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]