Պլաս դե լա Կարյեր
Պլաս դե լա Կարյեր | |
Place de la Carrière* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ֆրանսիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, ii, iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1983 (7 նստաշրջան) |
Համար | 229 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Պլաս դե լա Կարյեր (ֆր.՝ Place de la Carrière)՝ հին հրապարակ Ֆրանսիայի Նանսի քաղաքի կենտրոնում։ Գտնվում է քաղաքի պատմական հատվածում և հանդիսանում է հանրահայտ Պլաս Ստանիսլասի շարունակությունը։ Վերջինից աոանձնացված է Էմանուել Էրեի հաղթակամարով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլաս դե լա Կարյեր նոր հրապարակը ձևավորվել է 16-րդ դարում, երբ ընդլայնվում և ամրացվում էր միջնադարյան քաղաքը։ Այստեղ կաոուցվել են տեղի ազնվականների առանձնատները։ Այդ ժամանակ հրապարակում անցկացվում էին ասպետական և ձիարշավային մրցույթներ։ 16-րդ դարի վերջում, որպեսզի հին և նոր քաղաքները միավորվեն, հարավային մասում կառուցված միջնադարյան բերդի պարիսպների վրա տեղադրվեցին դարպասներ, այսպես կոչված՝ Պորտ Ռոռայը։ Պլաս դե լա Կարյեր հրապարակի հյուսիսային մասում տեղակայվեց Լոթորինգյան կոմսության պալատի մի թևը։ Լեոպոլդ I Լոթորինգյանը դա քանդեց որպեսզի այստեղ կառուցի նոր Լուվրը։ Հրապարակի հարավ արևելյան կողմում է գտնվում Բովո դահլիճը (ներկայումս՝ Cour d'appel de Nancy (ֆր.)), որը կառուցել է ֆրանսիացի ճարտարապետ Ժերմեն Բոֆրանը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պլաս Ստանիսլաս
- Պլաս դ՛ Ալյանս
- Պարկ Պեպինիե
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pierre Marot, « Nancy. La Carrière », dans Congrès archéologique de France. Կաղապար:96e session. Nancy et Verdun. 1933, Société française d'archéologie, Paris, 1934, P.
- Pierre Simonin, Nancy. La ville de Stanislas, éditions Serpenoise (collection Itinéraires du patrimoine Կաղապար:N°) Metz, 1994, P., 2-87692-209-6
- Christian Corvisier, Mireille-Bénédicte Bouvet, « Nancy-Place de la Carrière et palais de l'Intendance », dans Congrès archéologique de France. Կաղապար:164e session. Nancy et Lorraine méridionale. 2006, Société française d'archéologie, Paris, 2008, P., 978-2-901837-32-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլաս դե լա Կարյեր» հոդվածին։ |
|