Պերովսկիների տուն
Տեսակ | բնակելի տուն և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բասմաննի շրջան |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Պերովսկիների տուն (ռուս.՝ Дом Перовских), տեսարժանություն Մոսկվայում[2][3]։
Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար՝ 7733121000)[4]։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Նովայա Բասմաննայա փողոց, տուն 27 հասցեով[2][3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XVIII դարում այս տարածքը պատկանում էր Մորդվինովներին։ XIX դարի սկզբին տան տերը ծովակալ Ն. Ս. Մորդվինովն էր։ 1810-1811 թվականներին այստեղ ապրել է ռուս գրող, հրապարակախոս, պատմաբան Նիկոլայ Միխայլովիչ Կարամզինը[3]։
1812 թվականին շինությունները տուժել են հրդեհից։ 1819 թվականին կառուցվել է Պերովսկիների նոր տունը, որն իր տեսքը պահպանել է մինչև մեր օրերը։ Նույն թվականին տարածքի տեր է դարձել Մարիա Սոբոլևսկայան՝ կոմս Ալեքսեյ Կիրիլովիչ Ռազումովսկու կինը։ Նրանց սերունդների ազգանունը Պերովսկի էր։ Երբ Ռազումովսկին մահացել է, Սոբոլևսկայան ամուսնացել է գեներալ-մայոր Դենիսևի հետ[3]։
1850 թվականին այստեղ բնակվել է Ելենա Դենիսևան։ 1857 թվականին տան տերերը Ալեքսեևներն էին[3]։
Խորհրդային Միության տարիներին այստեղ տեղակայված էին բնակարաններ, իսկ առաջին հարկում մթերային խանութ էր։ XXI դարում շենքում գործում է «Օգնի Մոսկվի» բանկի կենտրոնական գրասենյակը[3]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շինությունը կառուցված է ամպիր ոճով։ Փայտից պատրաստված տունը զարդարված է որմնասյուներով, փառքի պսակներով, ժապավեններով և մեդալիոններով[3]։
Տան առաջին հարկում գտնվել են գլխավոր սենյակները, իսկ երկրորդում՝ ննջասենյակներն ու ճաշասենյակը[3]։
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս տանը բնակվել են Պերովսկիները.
- Ղրիմի նահանգապետ Նիկոլայը
- Ալեքսեյը
- Անտոնի Պոգորելսկին
- ներքին գործերի նախարար և Պետական խորհրդի անդամ Լևը
- գեներալ-համհարզ և Օրենբուրգի գեներալ-նահանգապետ Վասիլին
- Պետական խորհրդի անդամ Բորիսը
- կայսր Ալեքսանդր II-ի սպանության մասնակից Սոֆյա Լվովնա Պերովսկայան[3]
Այստեղ հյուրընկալվել է նաև ռուս նկարիչ Կառլ Բրյուլովը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
- ↑ 2,0 2,1 «Дом Перовских (деревянный), начало XIX в.» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «Дом Перовских» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Дом Перовских (деревянный)