Պետրոս Պետրոսյան (լուսանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1937(1937-12-26) (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատավայրՍփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե և ՀՀ ԱԳՆ
ԱնդամությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն

Պետրոս Անուշավանի Պետրոսյան (դեկտեմբերի 26, 1937(1937-12-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Պետրոսյանը ծնվել է 1937 թվականին Երևանում, մաթեմատիկայի ուսուցիչ Անուշավան Պետրոսյանի ընտանիքում։ Լուսանկարչության բնագավառում առաջին քայլերն արել է դպրոցական տարիներին։ 1943-1953 թվականներին սովորել է Երևանի թիվ 98 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելու հետո մեկ տարի աշակերտել է ՏԱՍՍ-ի թղթակից, լուսանկարիչ Հակոբ Հեքեյանին։ 1958-1960 թվականներին աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի պիոներների պալատում, 1961 թվականին՝ Հայէլեկտրո գործարանի գիտահետազոտական ինստիտուտում, 1962 թվականին՝ «Փոստարկղ» թիվ 13 (Մերգելյանի անվան ինստիտուտ) ֆոտոլաբորատորիայում։ 1963-1979 թվականներին եղել է «Սովետական Հայաստան» ամսագրի ֆոտոթղթակիցը։ 1967 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան։ 1979 թվականին եղել է Սփյուքահայերի հետ մշակութային կապերի կոմիտեի լուսանկարիչը։ 1993 թվականից եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարության լուսանկարիչը։ Դասավանդել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է համամիութենական և հանրապետական ցուցահանդեսների։ 1976 թվականին Երևանի ռադիոյի և հեռուստատեսության կոմիտեի դահլիճում տեղի է ունեցել Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ 1988 թվականին Պետրոսյանի 50-ամյակի առթիվ Ժուռնալիստի տան դահլիճում բացվել է «Հայաստանը ժուռնալիստի աչքերով» ցուցահանդեսը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, 159 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]