1835 թվականից Մուրադ-Ռափայելյան վարժարանի ուսուցիչ՝ նախ Պադուայում, ապա Փարիզում։ 1846 թ. մեկնել է Կ․ Պոլիս և Տրապիզոն՝ միսիոներական աշխատանքի։ Կ․ Պոլսում հիմնել է Համազգյաց ընկերությունը (1846), կազմել կանոնադրությունը։ Մինասյանի «Խոսրով Մեծ» և «Սմբատ Առաջին» ողբերգությունները լույս են տեսել «Թատրերգութիւն» (1845) խորագրով։ Նյութը վերցրել է Մովսես Խորենացուց։ Արտահայտել է ազատասիրական գաղափարներ, քննադատել ազգային տարաձայնությունները։ Նա թատրոնը համարել է մարդկության զարգացման ազդակներից մեկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 555)։