Պետրոս Ղամբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Ղամբարյան
Ծնվել էմայիսի 3, 1899(1899-05-03)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 8, 1934(1934-02-08)[1] (34 տարեկան)
մահը պատահարից
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և ՀԱՊՀ[1]
Ալմա մատերՓարիզի համալսարան (1927)[1]

Պետրոս Պողոսի Ղամբարյան (մայիսի 3, 1899(1899-05-03)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 8, 1934(1934-02-08)[1]), հայ խորհրդային երկրաբան։

Ստեփան Ղամբարյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922-1927 թվականներին սովորել է Սորբոնի համալսարանում, աշակերտել անվանի երկրաբան Բռնեին, ընտրվել Ֆրանսիայի հանքաբանական ընկերության իսկական անդամ։ 1927-1930 թվականներին աշխատել է Երևանի համալսարանում որպես քիմիայի լաբորատորիայի վարիչ և երկրաբանական առարկաների դասախոս, իսկ 1930-1933 թվականներին՝ պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ղամբարյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց կատարել է գիտական հետազոտություններ։ 1928-1933 թվականներին ուսումնասիրել է Մերձերևանյան շրջանի երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները (դիատոմիտ, մարմար, կավ, բազալտ և այլն)։ 1929 թվականին մասնակցել է ԽՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբի աշխատանքներին իբրև Երևանի ջոկատի պետ, հետազոտել Հրազդան գետի միջին հոսանքի երկրաբանական կառուցվածքը, կազմել այդ տարածքի երկրաբանական քարտեզը։ Ղամբարյանը զոհվել է ինքնաթիռի աղետի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 24