Պետրոս Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Կարապետյան
Ծնվել է1869[1]
Կոստանդնուպոլիս
Մահացել է1937[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունբառարանագիր
Ալմա մատերՊերպերյան վարժարան
Տիրապետում է լեզուներինհայերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն և օսմաներեն
 Bedros Zeki Garabedian Վիքիպահեստում

Պետրոս Կարապետյան (Կարապետ Զեքի, 1869[1], Կոստանդնուպոլիս - 1937[1]), հայ կրթական գործիչ, բառարանագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Պերպերյան վարժարանում։ Ավարտվելուց հետո նվիրվել է մանկավարժական աշխատանքի։ Երկար տարիներ պաշտոնավարել է Կ. Պոլսի հայկական դպրոցներում որպես թուրքերենի ուսուցիչ։ Սկյուտարում իր անունով բացել է Կարապետյան վարժարանը, որտեղ սովորել են բազմաթիվ աշակերտներ։ Պոլսահայ մամուլում տպագրվել է հոդվածներ։

Առանձին գրքով լույս տեսած աշխատություններից են՝ «Մեծ բառարան օսմաներէնէ հայերէն» (Կ. Պոլիս, 1912 թ., պարունակում է մոտ 50.000 բառ և արտահայտություն) եւ «Մեծ բառարան հայերէնէ օսմաներէն» (1907 թ., Կ. Պոլիս)։ 1935 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա մի այլ աշխատությունը՝ «Հնադարյան հիշատակարան Սամաթիո Ս. Գևորգ եկեղեցվո», պարունակում է փաստական հարուստ նյութ՝ Կ. Պոլսի հայ գաղութի սկզբնավորման վերաբերյալ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 100.

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Կարապետյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 308