Պետիկ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պետրոսյան Պետիկից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետիկ Պետրոսյան
Ծնվել է1900[1]
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1938[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[1]
Մասնագիտությունհեղափոխական
ԱշխատավայրՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱնդամությունՍպարտակ[1]

Պետիկ Եզեկի Պետրոսյան, (1900[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), Հայաստանում խորհրդային հաստատման աջակից։ ԽՄԿԿ անդամ (1917

Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (19251918 թվականին ներգրավվել է ՌՍԴԲԿ Նոր Բայազետի կազմակերպության աշխատանքներին։ 1919-1920 թվականներին եղել է գավառի «Սպարտակ» երիտասարդական կոմունիստական կազմակերպության ղեկավարը։ Մայիսյան ապստամբության նախօրյակին բանտարկվել է։ Ապստամբության պարտությունից հետո վերադարձել է Նոր Բայազետ և շարունակել պայքարը ինքիշխան Հայաստանի դեմ։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո կատարել է կուսակցական-սովետական աշխատանք։ Մասնակցել է փետրվարյան ապստամբության ճնշմանը։ 1925-1929 թվականներին աշխատել է որպես դատախազ Մեծ Ղարաքիլիսայում (Վանաձոր), Լենինականում (Գյումրի) և Երևանում։ 1930-1937 թվականներին եղել է ՀԿ(բ) կ էջմիածնի շրջանային, Երևանի քաղաքային կոմիտեների և ՀԿ(բ) կ Կենտկոմի քարտուղար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 263.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 263