Ծովինար Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պետրոսյան Ծովինարից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծովինար Պետրոսյան
Ծնվել էօգոստոսի 5, 1925(1925-08-05)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էապրիլի 12, 2014(2014-04-12) (88 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1947)[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1980)
Մասնագիտությունճարտարագետ-տեխնոլոգ
ԱշխատավայրԽաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ծովինար Լևոնի Պետրոսյան (օգոստոսի 5, 1925(1925-08-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 12, 2014(2014-04-12), Երևան, Հայաստան), հայ խորհրդային ինժեներ-տեխնոլոգ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1980)։ Արժանացել է Ֆրանսիայի «Պատվավոր Տիկին» տիտղոսի (1972):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը։ 1948 թվականից աշխատել է ՀԽՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում, 1981 թվականից՝ կոնյակի տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ։

Գիտական աշխատանքները վերաբերում են կոնյակի արդյունաբերությանը, քիմիային և տեխնոլոգիային։ Բացահայտել է կոնյակի սպիրտների հասունացման ընթացքում օքսիդացման որոշ պրոցեսների մեխանիզմը։ Պարզաբանել է կոնյակի սպիրտում ճարպային, հետերոցիկլիկ և արոմատիկ շարքի ալդեհիդների, բազմատոմ և արոմատիկ սպիրտների առաջացումը։

Պետրոսյանը մշակել է կոնյակի սպիրտների հասունացման պրոցեսների արագացման, կայուն քիմիական բաղադրությամբ բարձրորակ սպիրտների ստացման նոր տեխնոլոգիա, ինչպես նաև կաղնու փայտի հասունացման արագացված (ճառագայթմամբ) մեթոդներ, որոնք ներդրված են կոնյակի արտադրության մեջ։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1998)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է Ֆրանսիայի «Պատվավոր Տիկին» տիտղոսի (1972)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 262.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովինար Պետրոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 262