Պեդրու Պրոենսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրու Պրոենսա
պորտ.՝ Pedro Proença Oliveira Alves Garcia
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 3, 1970(1970-11-03) (53 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա

Պեդրու Պրոենսա Օլիվեյրա Ալվեշ Գարսիա (նոյեմբերի 3, 1970(1970-11-03), Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլային մրցավար։ Մրցավարությունից ազատ ժամանակ աշխատում է որպես ֆինանսական խորհրդատու[1]։ ՖԻՖԱ-ի մրցավար 2003 թվականից։ Սպասարկել է Եվրո-2012-ի եզրափակիչի խաղը։ Բրազիլիայում կայացած Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի մրցավարներից մեկը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ սկսել է դատել ֆուտբոլային հանդիպումները 18 տարեկանում։ 1998 թվականին ընդունվել է Պորտուգալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի հանդիպումների մրցավարությունը, միջազգային կարիերան սկսել է 2003 թվականին «Ժալգիրիս» և «Էրգրյուտե» ակումբների միջև Ինտերտոտոյի գավաթի խաղի մրցավարությամբ, որն ավարտվել է 1:5 հաշվով։ 2004 թվականի դեկտեմբերին առաջին անգամ սպասարկել է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղ, ԱԵԿ և «Գորիցա» ակումբների միջև, հաշիվը (1:0)։ 2007 թվականի սեպտեմբերին առաջին անգամ աշխատել է Չեմպիոնների լիգայի խաղում, դատելով հոլանդական ՊՍՎ-ի և ռուսական ԲԿՄԱ-ի միջև կայացած խաղից, հաշիվը (2:1)։

2012 թվականի մայիսի 16-ին Պրոենսան նշանակվել է 2012 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի գլխավոր մրցավար[3]։ Հանդիպումը կայացել է մայիսի 19-ին Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։

2006/07 և 2010/11 մրցաշրջաններում երկու անգամ ճանաչվել է Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլային մրցավար[4]։ Միջինը մեկ խաղում ներկայացնում է 5,11 դեղին և 0,13 կարմիր քարտեր (2012 թվականի փետրվարի տվյալները)[5]։

2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղարկության մրցավարներից մեկը Լեհաստանում և Ուկրաինայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. zerozero.pt — Perfil do árbitro Pedro Proença Արխիվացված 2012-02-13 Wayback Machine(պորտ.)
  2. «Referees & Assistant referees for the 2014 FIFA World Cup» (PDF). FIFA. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  3. «lenta.ru». Record. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին.(պորտ.)
  4. «Pedro Proença foi o melhor em 2010/11». Record. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին.(պորտ.)
  5. Profilo dell’arbitro Pedro Proença Արխիվացված 2012-06-23 Wayback Machine(իտալ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրու Պրոենսա» հոդվածին։