Պարսկական կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարսկական կատու
Persialainen.jpg
Այլ անուններ Պարսկական երկարամազ
Բնաշխարհ Իրան
Տեսականմուշը
FIFe համանմուշ
CFA համանմուշ
TICA համանմուշ
AACE համանմուշ
ACFA/CAA համանմուշ
ACF համանմուշ
CCA համանմուշ
Ընտանի կատու (Felis catus)

Պարսկական կատուն երկարամազ տեսակ է` բնորոշ կլոր դեմքով ու կարճ դնչով։ 19-րդ դարի վերջից սկսած տարածվում է կատուների սիրահարների մոտ, և հիմնականում բուծվում է անգլիացի, հետո նաև ամերիկացի բուծողների կողմից։ Բրիտանիայում կատվին անվանում են Երկարամազ կամ Պարսկական երկարամազ:Երկար ժամանակ ամենահանրաճանաչ կատուն էր Միացյալ Նահանգներում, և տարածվածությունը նախկինում մեծ լինելով` Բրիտանիայում և Ֆրանսիայում նվազել է։

Բնավորություն

Պարսկական կատուները չեն կարող ապրել տանից դուրս:Այդ տեսակի կատուները տարբերվում են իրենց քնքուշ բնավորությամբ և մարդկանց հանդեպ հավատարմությամբ: Ընտանիքում հաճախ ընտրում են տիրոջ ում էլ սիրում և հարգում են:

Շատ հանգիստ են:Իրենց ձայնը հազվադեպ է լսվում:Պարսկական կատուները շատ հանգիստ են և խնդրում են,որպեսզի իրենց վրա ուշադրություն դարձնեն դրա համար էլ նստում են տիրոջ կողքին և աչքերը ճառած նայում են նրա դեմքին:Նրանք բոլոր տան անդամներին ուղեկցում են սենյակից սենյակ,չեն վախենում երեխաներից:

Չնայած նրան,որ այդ տեսակի կատուները համարվում են մշտապես պառկած,բայց նրանք կարող են լինել շատ շարժուն երբ նրանց հետ խաղում են:Նույնիսկ ծեր կատուները հաճույքով վազում են գնդակի հետևից:Ինչպես նաև սիրում են բռնել միջատներ որոնք պատահաբար ներս են մտնում:

Պարսկական կատուները բնությունից հետաքրքրասեր են և սիրում են ուսումնասիրել բոլոր նոր և անծանոթ սենյակի անկյունները:


Արտաքին տեսք

Ցեղատեսակը տարբերվում է իր փոքրիկ,լայն և վեր ցցված քթով:Շատ փոքր,վեր ցցված քթով կատուներին անվանում են «ծայրահեղներ»,իսկ երկար և մի քիչ վեր ցցված քթովներին «դասական»:Ինչպես նաև տարբերվում են կարճ և մկանային թաթերով:Ծայրահեղները հիմնականում են բազմանում ԱՄՆ-ում,իսկ դասականները Եվրոպայում:

Մեծ կատվի քաշը կարող է հասնել մինչև 7 կիլոգրամ: