Պարույր Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պարույր Սահակյան
Ծնվել էփետրվարի 22, 1922(1922-02-22) (102 տարեկան)
Դարղալու, Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1941)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Պարույր Տիգրանի Սահակյան (փետրվարի 22, 1922(1922-02-22), Դարղալու, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1971)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1965 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարույր Սահակյանը ծնվել է 1922 թվականի փետրվարի 22-ին, Այգեզարդ գյուղում։ 1938 թվականին ավարտել է Ղամարլուի մանկավարժական ուսումնարանը։ 1938-1941 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ 1941-1943 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1943 թվականին շարունակել է ուսումը և 1944 թվականին ավարտել նույն ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1945-1948 թվականներին սովորել է այդ ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1947 թվականից սկսել է դասախոսական աշխատանքը։ 1950 թվականին «Փոքր մարդու ողբերգական կերպարը Պուշկինի և Գոգոլի ստողծագործություններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1969 թվականին «1812 թվականի Հայրենական պատերազմի գեղարվեստական պատկերումը ռուս գրականության մեջ. ազատագրական շարժման առաջին շրջան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել (Թբիլիսիում) և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1949-1950 թվականներին, համատեղության կարգով, աշխատել է Երևանի ռադիոյի վերջին լուրերի խմբագրությունում։ 1950-1951 թվականներին եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայի վարիչ ու գիտքարտուղար, 1953-1957 թվականներին՝ նույն ինստիտուտի ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը, 1965-1966 թվականներին՝ բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1970-1973 թվականներին՝ ռուս գրականության ամբիոնի վարիչը, 1971-1978 թվականներին՝ բանասիրական ֆակուլտետի դեկանը[1]։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։

Երկեր[2][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայակովսկին և ռևոլյուցիան, Երևան, Հայպետհրատ, 1959, 154 էջ։
  • Կոնֆլիկտը Շիրվանզադեի «Քաոս» վեպում, Երևան, Հայպետհրատ, 1962, 133 էջ։
  • Գրականության դասավանդման մի քանի հարցերի մասին, Երևան, «Միտք», 1967, 145 էջ։
  • Պուշկինի «Փոստակայանի վերակացուն» վիպակը, Երևան, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1972, 59 էջ։
  • Նիկոլայ Օստրովսկի, Երևան, «Գիտելիք», 1974, 33 էջ։
  • Ա. Ն. Օստրովսկի, Երևան, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1975, 64 էջ։
  • Շոլոխովի համաշխարհային փառքը, Երևան, «Գիտելիք», 1976, 26 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 388-389։
  2. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Սահակյան, Պարույր Տիգրանի"'». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.