Պարույր Մասիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարույր Մասիկյան
արմտ. հայ.՝ Պարոյր Մասիկեան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1914(1914-10-04)
ԾննդավայրԱդանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 5, 1989(1989-09-05) (74 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ԿրթությունՊերպերյան վարժարան, Փարիզի համալսարան և Բրյուսելի ազատ համալսարան
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ և երաժիշտ
ԱշխատավայրՀուսաբեր, Ջահակիր և Սփյուռք

Պարույր Զաքարիայի Մասիկյան (հոկտեմբերի 4, 1914(1914-10-04), Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 5, 1989(1989-09-05), Կահիրե, Եգիպտոս), հայ արձակագիր, դրամատուրգ, երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարույր Մասիկյանը սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, այնուհետև՝ Փարիզի և Բրյուսելի համալսարաններում։ 1936 թվականին հաստատվելով Կահիրեում՝ աշխատել է որպես փաստաբան։ Աշխատակցել է եգիպտահայ մամուլին («Հուսաբեր», «Արև», «Ջահակիր»), ինչպես նաև Բեյրութի «Սփյուռք» պարբերականին։

Հրատարակել է պատմվածքների ու կատակերգությունների («Մեր կյանքը», 1946, «Կոտրած խաչեր», 1959, «Տեղատարափ», 1962) ժողովածուները։

«Խաչը», «Թոռնիկս», «Միլիոնը», «Աղջիկտես» կատակերգությունները ներկայացվել են սփյուռքի բեմերում։

Մասիկյանը գրել է նաև «Էրզրումի կլոր պարը» օպերետը, որը բեմադրվել է Կահիրեում, Նյու Յորքում և այլուր[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «AV Production - Պարույր Մասիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.