Պառակտում (մուլտֆիլմ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | դրամա |
Ռեժիսոր | Ջերեմի Քլապին |
Սցենարիստ | Ջերեմի Քլապին և Stéphane Piera? |
Հնչյունավորում | Ժյուլիեն Բուասելիե |
Պրոդյուսեր | Stéphane Piera? |
Երաժշտություն | Nicolas Martin? |
Օպերատոր | Ջերեմի Քլապին |
Խմբագիր | Ջերեմի Քլապին |
Երկիր | Ֆրանսիա |
Լեզու | ֆրանսերեն |
Տևողություն | 13 րոպե |
Թվական | 2008 |
Պարգևներ |
«Պառակտում» (Շիզոֆրենիա), ֆրանսիական կարճամետրաժ մուլտֆիլմ Հենրի անունով տղամարդու մասին, որն ուղղակի կերպով բախվում է երկնաքարին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008- Կաննի կինոփառատոն-Մրցանակ՝ «Կոդակ» ընկերության լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս կարճամետրաժ ֆիլմը պատմում է մի տղայի մասին, ում անունը Հենրի է։ Նրա կյանքը մոխրագույն է, միապաղաղ և տխուր, ոչինչ նրա կյանքում չի փոխվում։ Բայց ահա, իրադրությունների զարմանալի շրջադարձ։ Հենրիի վրա է ընկնում 150 տոննա երկնաքարը։ Թվում է, որ այդ դեպքից հետո հնարավոր չէ ապրել, բայց դա այստեղ տեղի չի ունենում։ Նա ողջ է մնում, բայց ձեռք բերում մի թերություն։ Հենրին հեռանում է իր մարմնից 91 սմ՝ ուղիղ իմաստով։ Այդ դեպքից հետո նա սկզբից սկսում է սովորել ապրել։ Նա նկարում է պատեր, հեռախոս և կահույք։ Եվ ահա մտածում, որ ամեն բան կարգավորվել է։ Բայդ դա այդպես չէ։ Այդ թերությունը խանգարում է նրա կյանքին։ Բայց Հենրին չի հանձնվում։ Նա նստում է մեքենա և գնում դաշտ։ Այնտեղ կրկին նրան հանդիպում է գիսաստղ։ Նա մտածում է, որ ամեն բան ավարտվում է, բայց ոչ։ Դառնում է ավելի վատ։ Նա տեղաշարժվում է 75 սմ ներքև։ Հոգեբանը ոչ մի կերպ չի կարողանում օգնել Հենրիին։ Նայելով այս կարճամետրաժը հասկանում ես, թե ինչի կարող է հասցնել քարացածությունն ու սթրեսը։ Եվ մարդը տեղաշարժվում է ինքն իրենից՝ այս պարագայում 91 սմ։ Հանդիսատեսը ինքն է ընտրում, արդյոք սա Հենրիի մտահնարքն է, թե՞ իրականություն։
Լրացուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարը՝ Ջերեմի Կլապին, Ստեֆանի Պիերա
- Պրոդյուսեր՝ Վենդի Գրիֆֆիտսմ Ստեֆանի Պիերա
- դերակատարումը՝ Ժյուլիեն Բոյսելիո
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի տեսություն Արխիվացված 2012-07-22 Wayback Machine