Պանդայի դիվանագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հսկա պանդան Վաշինգտոնի ազգային կենդանաբանական այգում

Պանդայի դիվանագիտություն, հսկա պանդաների օգտագործումն է Չինաստանի կողմից՝ որպես դիվանագիտական նվեր այլ պետություններին։ Այս քաղաքականությունը սկիզբ է առել դեռևս Թան արքայատոհմի կառավարման տարիներից[1], երբ կայսրուհի Վու Զեթիանը (625–705 թվականներ) մի քանի պանդաներ էր ուղարկել Ճապոնիայի կայսրին[2]։

Պանդան Չինաստանի քաղաքականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ֊ի առաջին տիկին Փեթ Նիքսոնը նայում է պանդային Պեկինի ցուցադրության ժամանակ՝ 1972 թվականի փետրվարին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը օգտագործել է պանդայի դիվանագիտությունը 1950֊ական թվականներին և վերջին տարիներին հայտնի է դարձել դրա կիրառմամբ։ 1958֊1982 թվականներին Չինաստանը նվիրել է 23 պանդաներ ինը տարբեր պետությունների[2]։ Պանդայի դիվանագիտության լավագույն դրևսորումներից մեկը տեղի ուենցավ 1972 թվականին։ Չինաստանի կառավարությունը ԱՄՆ֊ի նախագահ Ռիչարդ Նիքսոնի՝ Չինաստան կատարած այցից հետո նվիրեց երկու պանդաներ[3]։ Պանդաների ժամանելուց հետո՝ 1972 թվականի ապրիլին, առաջին տիկին Փեթ Նիքսոնը նրանց նվիրեց ԱՄՆ֊ի Ազգային կենդանաբանակն այգուն, որտեղ պանդաները ընդունվեցին պաշտոնական արարողակարգով։ Միայն առաջին օրը պանադներին տեսնելու համար կենդանաբանական այգի էր այցելել քսան հազար մարդ, իսկ արդեն մեկ տարվա ընթացքում շուրջ 1.1 միլիոն այցելու[2]։ Պանդաները մեծ ճանաչում էին ստացել, և Չինաստանի նվերը դիտարկվում էր որպես մեծ դիվանագիտական հաջողություն․ սա Չինաստանի հաստատակամության դրևսորումն էր ԱՄՆ֊ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար[3]։ Դա այնքան հաջողված էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էդվարդ Հիթը 1974 թվականին Չինաստան կատարած այցի ժամանակ պանդաներ խնդրեց Չինաստանի կառավարությունից։ Արդյուքնում, մի քանի շաբաթ անց երկու պանդնաներ ժամանեցին Լոնդոնի կենդանաբանակն այգի[2]։

Այնուամենայինվ, մինչև 1984 թվականը պանդաները այլևս չօգտագործվեցին որպես դիվանագիտական «գործակալներ»։ Փոխարենը Չինաստանը սկսեց պանդաներին առաջարկել այլ պետությունների վարձավճարի դիմաց։ Սահմանված վարձավճարը կազմում էր 1 միլիոն ամերիկյան դոլար տարվա կտրվածքով։ Ընդ որում սահմանվում էր պայման, որ վարձակալման ընթացքում ծվնած ձագերը համարվելու էին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սեփականությունը։ 1998 թվականից ի վեր «Վայրի կենդանիների համաշխարհային հիմնադրամի» ընդունած օրենքի շնորհիվ ԱՄՆ֊ի Ձկների և վայրի կենդանիների ծառայությունը թույլատրեց արտահանել պանդա միայն այն դեպքում, եթե այդ կենդանաբանական այգին երաշխավորեր, որ Չինաստանը ստացած վարձավճարների կեսից ավելին պետք է ծախսեր վայրի պանդաների պահպանության և բնակության միջավայրերի բարելավման վրա։

Պանդաները դարձել են կարևոր դիվանագիտական խորհրդանիշ ոչ միայն Չիանաստնում։ Հու Ջինթաոն 2008 թվականի մայիսին Ճապոնիա կատարած այցի ժամանակ հայտարարեց երկու պանդաներ Ճապոնիային վարձակալության տալու մասին։ Նախագահը հայտարարել էր․ «Հսկա պանդաները շատ սիրված են Ճապոնիայում, և նրանք Չինաստան֊Ճապոնիա բարեկամական կապերի խորհրդանիշն են[4]»։ Պանդաների վերաբերյալ այլ պետությունների իրականացրած գործողություները հաճախ ուղեկցվում են քաղաքական ենթատեքստով։ Օրինակ, բրիտանական դիվանգետները անհանգստանում էին, որ 1964 թվականին պանդայի փոխադրումը Լոնդոնից Մոսկվա կվատթարացնի ԽՍՀՄ֊Չինաստան հարաբերությունները[5]։ 2006 թվականի հունվարին ԱՄՆ֊ի պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Զոելլիքը լուսանկարվել էր հինգ ամսական պանդայի քոթոթին գրկած Սինձզյանի նահանգ կատարած այցելության ժամանակ։ Այս լուսնակարը լայնորեն շրջանառվում էր չինական զանգվածային լրատվամիջոցների կողմից և հաճախ մեկնաբանվում էր, որ Զոելլիքը սատարում է ԱՄՆ֊Չինաստան հարաբերությունների ավելի սերտացմանը[6]։ 2014 թվականի ապրիլի 16֊ին Չինաստանը նախատեսում էր երկու պանդաներ ուղարկել ԱՄՆ՝ ի նշան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 40 ամյակի, սակայն դա հետաձգվեց Մալայզիական ավիաուղիների մարդատար ինքնաթիռի ողբերգական աղետի պատճառով[7]։ 2014 թվականի մայիսի 21֊ին այդ պանդաները տեղափոխվեցին Կուալա Լումպուրի օդանավակայան և հանգրվան գտան Մալայզիայի ազգային կենդանաբանական այգում[8][9]։

Պանդաների առաջարկում Թայվանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկա պանդան Թայպեյի կենդանաբանական այգում

2005 թվականին Լիեն Չանը, որ Թայվանի հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդն էր, այցելեց բուն Չինաստան։ Որպես վերջինիս և Չիանստանի կոմկուսի բանակցությունների մաս երկու պանդաներ «Tuan Tuan» և «Yuan Yuan» անուններով (թարգմանաբար նշանակում են վերամիավորում) առաջարկվեցին որպես նվեր Թայվանի ժողովրդին։ Թեև այդ գաղափարը լայն տարածում գտավ Թայվանի հանրության շրջանում, սակայն այն բարդություններ առաջացրեց Թայվանի կառավարության համար։ Բնականաբար Թայվանի իշխանությունը, որն այդ ժամանակ գտնվում էր Ժողովրդավարական առաջընթաց կուսակցության ձեռքերում, կողմ էր պետության անկախությանը և այդ նվերը դիտարկվում էր որպես վերամիավորման գործընթացի սկզիբ։ Չնայած որոշ կենդանաբանական այգիներ արդեն պատրաստվել էին ընդունել պանդաներին, իշխանությունները հակդրվում էին դրան և դա հիմնավորում էին այն պատճառաբանություններով, որ Թայվանի կլիման հարմար չէ պանդաների համար, և չկան նաև մասնագետներ նրանց խնամքով զբաղվելու համար։ Անշուշտ դրա քաղաքական ենթատեքստը Չիանստանի հետ հարաբերությունների մերձեցումը կանխարգելելն էր[10]։ Մեկ այլ տեխնիկական խնդիր է նաև «Վտանգված տարածքների ֆլորայի և ֆաունայի միջազգային առևտրի մասին կոնվենցիայի» ընդունման վերաբերյալ վեճը։ 1998 Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Չինաստանի Հանրապետությանը (Թայվան)առաջարկեց երկու հսկայական պանդաներ։ ՉԺՀ կառավարությունը պնդում էր, որ պանդաների փոխադրումը Չինաստանից Թայվան ներքին փոխադրում է և ենթակա չէ վերոհիշյալ կոնվենցիայի կետերին, սակայն ՉՀ֊ի կառավրությունը պահանջեց, որ այդ փոխադրումը լինի կոնվենցիայի ընթացակարգերին համապատասխան[11]։ 2006 թվականի մարտի 11֊ին ՉՀ֊ն պաշտոնապես մերժեց այս առաջարկը․ նախագահը դա պատճառաբանեց այնպես, որ պանդաները երջանիկ չէին լինի ծառայել որպես նվերներ[11]։ 2008 թվականի կառավարության փոփոխությունից հետո Թայվաանը հայտարարեց, որ կընդունի որպես նվեր երկու չորս տարեկան պանդաներին[12]։ Նույն թվականի դեկտեմբերին կառավարությունը հաստատեց պանդաների փոխադրումը[13]։ Դրանից մեկ ամիս անց պանդաները արդեն Թայպեյի կենդանաբանակն այգում էին։ Փոխադրումից հետո վերոհիշյալ կոնվենցիայի քարտուղարությունը նշեց, որ այն ներքին փոխադրում է, հետևաբար կոնվենցիային ենթակա չէ[14]։ Դրան ի պատասխան Թայվանի կառավարությունը հայտարարեց, որ այն փոխադրում էր մի պետությունից մեկ այլ պետություն[15]։ Այն նաև հայտատարեց, որ Թայվանը այդ կոնվենցիայի ադնամ չէ և փոխադրումը պարտադիր չէր, որ լիներ դրա կետերին համահունչ[16]։

Այլ կենդանիների օգտագործում որպես դիվնագիտական նվերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային պրակտիկայում այլ հազվադեպ հանդպող կենդանիներ ևս կարող են օգտագործվել որպես դիվանագիտական կամ քաղաքական նվերներ։ Օրինակ 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանալ օլիմպիական հինգ օղակները խորհրդանշող հինգ չինական թառափներ կառավարությունը նվիրել էր Հոնգ Կոնգին[17]։ 2009 թվականին Սեյշելյան կղզիների կառավարությունը երկու Ալդաբրա հսկա կրիաներ նվիրեց 2010 թվականի Շանհայի համաշխարհային ցուցադրությանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման վաթսուն ամյակի կապակցությամբ։ Այդ կրիաները այժմ պահվում են Շանհայի կեդանաբանական այգում[18]։ Մոնղոլիայի կառավարությունը ձիեր էր նվիրում երկիր այցելող պատվավոր հյուրերին։ Նման նվեր են ստացել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պարկ Ջուն Հայը[19], Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին[20], Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին[21] և ԱՄՆ֊ի նախկին պաշտպանության քարտուղար Չաք Հեյգելը[22]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1], Bullish on Bears, The Economist Magazine, September 14, 2017
  2. 2,0 2,1 2,2 2,3 Mark Magnier, Attack of the Pandas, Los Angeles Times, March 21, 2006
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. AFP (2008 թ․ մայիսի 7). «Chinese leader hails warming with Japan on rare visit». Sydney Morning Herald. Վերցված է 2008 թ․ հուլիսի 15-ին.
  5. Kate McGeown, China's panda ambassadors, BBC News, May 3, 2005
  6. Edward Cody, U.S. Envoy Engages in Panda Diplomacy, Washington Post, January 26, 2006, p. A16
  7. «China delays sending pandas to Malaysia out of respect for MH370 families». The Associated Press. Global News. 2014 թ․ ապրիլի 11. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  8. «Pandas arrive in Malaysia after MH370 delay». News24. 2014 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  9. «Pandas arrive in Zoo Negara». The Star. 2014 թ․ մայիսի 21. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  10. Chris Hogg, Taiwan "unlikely" to want pandas, BBC News, January 9, 2006
  11. 11,0 11,1 We're not wild about your pandas, China told
  12. Jane Macartney (2008 թ․ հուլիսի 4). «Comment: Where airlines go, panda diplomacy may follow». Times Online. Վերցված է 2008 թ․ հուլիսի 15-ին.
  13. SEF rejects CITES' interpretation of 'domestic transfer' of pandas Արխիվացված 2011-06-29 Wayback Machine. Taiwan News. December 24, 2008
  14. PANDA DIPLOMACY: CITES secretary says panda transport need not be reported
  15. Taiwan's status not belittled in pandas' delivery: MAC(չաշխատող հղում)
  16. http://www.taipeitimes.com/News/taiwan/archives/2008/12/25/2003431994 PANDA DIPLOMACY: Use of ‘domestic’ by CITES secretariat was wrong: MAC
  17. «"Living fossil of fish" Chinese sturgeons debut in HK». Xinhua. 2008 թ․ հունիսի 20.
  18. «Seychelles presents giant tortoises to organizer». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  19. http://english.yonhapnews.co.kr/news/2016/07/17/0200000000AEN20160717003400315.html
  20. http://indiatoday.intoday.in/story/mongolian-president-gifts-horse-to-ansari/1/716062.html
  21. http://timesofindia.indiatimes.com/india/Why-PM-Modi-left-Kanthaka-in-Mongolia/articleshow/47451105.cms
  22. https://www.washingtonpost.com/world/hagel-wraps-up-asia-trip-with-stop-in-mongolia/2014/04/10/d2d03492-c095-11e3-bcec-b71ee10e9bc3_story.html