Չինաստանի ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր վայրի սագերի պագոդա, Սիան

Չինաստանի ճարտարապետություն, Արևելյան Ասիայում սոցիալիստական պետության շինությունների և կառույցների նախագծման, կառուցման արվեստ։ Չինական քաղաքակրթության հինգ հազար տարվա պատմության ընթացքում պահպանվել են ճարտարապետական բազմաթիվ կառույցներ, որոնցից շատերը իրավամբ համարվում են համաշխարհային մասշտաբի գլուխգործոցներ։ Դրանց բազմազանությունն ու ինքնատիպությունը իրենց մեջ մարմնավորում են երկրի ավանդույթները և չինական ճարտարապետության լավագույն նվաճումները։

Չինական ավանդական ճարտարապետությունն ունի մի շարք եզակի առանձնահատկություններ, մինչդեռ դրա ճարտարապետական ձևավորումը նպաստում է ամբողջ աշխարհում չինական շենքերի ճանաչմանը։

Փայտե կառույցների գերակշռությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայտե ճառագայթներ միացնելու մեթոդներ Ինցզաո Ֆաշիի տրակտատից, մ.թ.ա. 1103թ.

Հին Չինաստանում շենքերի ճնշող մեծամասնությունը կառուցված էր փայտից։ Լիներ դա բնակելի շենք թե կայսերական պալատ, նախ և առաջ փայտե սյուները գամում էին գետնին, որից հետո վերևի հատվածները միացնում էին հեծաններով։ Այնուհետև այդ հիմքի վրա տեղադրում էին շենքերի վերնածածկը, որոնք հետագայում ծածկում էին կղմինդրով։ Սյուների միջև բացվածքները լցնում էին աղյուսներով, կավով, բամբուկով կամ այլ շինարարական նյութերով։ Այդպիսով, պատերը չէին հանդիսանում որպես հենարան։

Հին չինացիները հավանաբար առաջիններից էին, ովքեր ճարտարապետության մեջ օգտագործել են «հոսընթացի մեթոդը»։ Կառույցների ստանդարտ դիզայնը թույլ է տվել հստակ իմանալ այն դետալների չափերը, որոնցից դա կառուցվել է։ Այդ պատճառով շինարարները կարողանում էին դրանք առանձին-առանձին պատրաստել, այնուհետև դրանք անմիջապես տեղում հավաքել։ Այս ամենի արդյունքում շինարարությունն իրականացվում էր արագացված տեմպերով։ Օրինակ՝ Պեկինի Արգելված քաղաքի կայսերական նստավայրը, 720 հազար քմ ընդհանուր մակերեսով կառուցվել է ընդամենը 13 տարվա ընթացքում։ Համեմատության համար՝ միայն Ֆլորենցիայում գտնվող Սանտա Մարիա դել Ֆիորեի Մայր տաճարի գմբեթի կառուցումը տևել է մոտ 30 տարի։

Փայտե կառույցները ավելի դիմացկուն են երկրաշարժերի ժամանակ, քան քարե կառույցները, քանի որ փայտը ունի որոշակի ճկունություն և առաձգականություն։ Իրենց բոլոր առավելություններով հանդերձ, փայտե կառույցները նույնպես զգալի թերություններ ունեն, որոնցից հիմնականը փխրունությունն ու հրդեհավտանգությունն է։ Ճարտարապետական մի շարք հուշարձաններ այրվել են կայծակի հարվածներից կամ տուժել հրդեհներից։

Ճարտարապետական դեկոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի ավանդական ճարտարապետական դեկորը ներկայացնում է շենքի տարածքի ճարտարապետական ձևավորումը, որը հատուկ է Չինաստանին, նրա կենտրոնական և արևելյան տարածքներին, այն պարունակում է շենքի արտաքին տարրեր, որոնք տեսանելի են դիտողի աչքին։ Այս երկրի ճարտարապետական դեկորը հանդիսանում է չինական ճարտարապետության տարրերից մեկը, որը նպաստում է աշխարհում նման շենքերի ճանաչմանը։

Պալատական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարներ և զոհասեղաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնքի տաճար
  • Թայմեաո տաճար
  • Երկրի և հացահատիկների զոհասեղան
  • Երկնքի տաճար
  • Թյաննինի տաճար
  • Երկաթյա պագոդա
  • Ճենապակյա պագոդա
  • Վեց ներդաշնակոթյան պագոդա
  • Ճշմարիտ միասնության տաճար
  • Բաոչու պագոդա
  • Դացինի պագոդա
  • Բարձրագույն մաքրության տաճար
  • Նանյուե Դամեաո
  • Պուտոցզունչեն
  • Երկնային ուսուցիչների նստավայր
  • Ֆենսյանսների քարանձավային տաճարներ
  • Լունմինի քարանձավային տաճարներ
  • Մոգաոյի քարանձավներ
  • Յունգան

Հիշատակի շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայլոուն Պինեաոյում
  • Կոնֆուցիոսի տաճար
  • Բաոգունայի տաճար
  • Պայլոու
  • Ստելա, այդ թվում նաև կրիայի պատվանդան

Դամբարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մին դինաստիայի կայսրերի թաղման համալիր տանող դարպասներ
  • Ցին Շի Հուանայի գերեզման
  • Մինսկայի Չանլինի գերեզման
  • Մին դինաստիայի կայսրերի երեզման
  • Կախովի դամբարաններ

Լանդշաֆտային ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեյխայ այգի
  • Յուանմինյուան այգի
  • Իխեյուան այգի
  • Հանչժոուի արևմտյան լիճ

Կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անցզի կամուրջ
  • Մարկո Պոլոյի կամուրջ
  • Բաոդայի կամուրջ
  • Բազմաթիվ կոր կամուրջներ, նման «լուսնի կամրջի»

Ամրաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուլոու
  • Սիխեյուանի բնակելի շենքեր
  • Տուլոուի ամրոցային տիպի բնակելի շենքեր 
  • Դիոլոուհի ամրացված դղյակներ
  • Ֆանզա — գյուղական տիպիկ տուն հյուսիսային Չինաստանում
  • Քան՝ ջեռուցվող մահճակալ, որը բնորոշ է երկրի հյուսիսում գտնվող ավանդական բնակելի շենքերին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jiang Lu — The Art of Traditional Architectural Ornaments in Northern China/«ProQuest» 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինաստանի ճարտարապետություն» հոդվածին։