Չեյզ Կալիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեյզ Կալիշ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 7, 1994(1994-03-07) (30 տարեկան)
Ծննդավայր՝Բել Էյր, Մերիլենդ, ԱՄՆ[1]
Ակումբ՝LA Current?
193 սանտիմետր
Քաշ՝90 կիլոգրամ

Չեյզ Կալիշ (անգլ.՝ Chase Kalisz, մարտի 7, 1994(1994-03-07), Բել Էյր, Մերիլենդ, ԱՄՆ[1]), ամերիկացի լողորդ, որը մասնագիտացած է կոմպլեքս լողում։ Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն (2020 թվական) կոմպլեքս լողում 400 մետր մրցատարածությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ԱՄՆՄերիլենդ նահանգի Հարֆորդ շրջանում։ Առաջին անգամ հայտնի է դարձել Բարսելոնայում 2013 թվականի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունից հետո, որտեղ մասնակցել է կոմպլեքս լողի 400 մ մրցմանը։ Առաջին ռաունդում ցույց տալով 4 րոպե 11,87 վայրկյան ժամանակ՝ գրավել է առաջին տեղը և անցել եզրափակիչ[2]։ Եզրափակիչում ցույց է տվել 4 րոպե 09,22 վայրկյան ժամանակ և նվաճել արծաթե մեդալ՝ զիջելով ճապոնացի Դայա Սետոյին[3]։ 200 մետր մրցատարածությունն առաջին ռաունդում լողալով 2 րոպե 01,03 վայրկյանում՝ զբաղեցրել է 10-րդ տեղը և ավարտել ելույթները[4]։

2014 թվականին մասնակցել է Pan Pacific խաղերին։ Մասնակցել է կոմպլեքս լողի մրցումներին 200 և 400 մետր մրցատարածություններում։ Առաջին ռաունդում 400 մետր մրցատարածությունն անցել է 4 րոպե 13,12 վայրկյանում, գրավել 3-րդ տեղը և անցել A եզրափակիչ[5]։ Եզրափակիչում մրցատարածությունն անցել է 4 րոպե 09,62 վայրկյանում և նվաճել բրոնզե մեդալ՝ պարտվելով ճապոնացի Կոսուկե Հագինոյին և իր թիմակից Թայլեր Քլերին[6]։

2015 թվականի Կազանում մասնակցել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը։ Լողացել է 400 մ մրցատարածությունը կոպլեքս լողով։ Առաջին ռաունդում ցույց է տվել 4 րոպե 11,83 վայրկյան ժամանակ՝ գրավելով առաջին տեղը և անցել եզրափակիչ[7]։ Եզրափակչում նա լողացել է 4 րոպե 10,05 վայրկյանում և նվաճել բրոնզե մեդալ՝ զիջելով ճապոնացի Դայա Սետոյին և հունգարացի Դավիդ Վերաստոյին[8]։

Կվանգջու քաղաքում անցկացված մոլորակի 2019 թվականի առաջնությունում նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ 200 մետր մրցատարածությունում՝ ցույց տալով 1։ 56.78 ժամանակ և հաղթողին զիջելով 0.64 վայրկյանով[9]։

2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Կալիշը 400 մետր անհատական մրցավազքում ոսկե մեդալ է նվաճել մրցումային երկրորդ օրը՝ ցույց տալով 4:09.42 ժամանակ[10][11]։ Նրա մեդալը դարձել է Միացյալ Նահանգների առաջին մեդալն այդ Օլիմպիական խաղերում[12][13][14]։

Հինգերորդ մրցումային օրը Կալիշն ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ մրցատարածությունն անցնելով 1:57.38 ժամանակում և դուրս եկել կիսաեզրափակիչ[15]։ Կիսաեզրափակչում նա գրավել է վեցերորդ տեղը և չի անցել եզրափակիչ[16]։

Կարիերայի լավագույն արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար մրցատարածություն (50 մետրանոց լողավազան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցություն Ժամանակ Վայր Ամսաթիվ
200 մ բրաս 2:09.90 Ինդիանապոլիս 2018 թվականի մայիսի 17
200 մ բաթերֆլայ 1:54.79 Ինդիանապոլիս 2017 թվականի հունիսի 27
200 մ IM 1:55.40 Տոկիո 2018 թվականի օգոստոսի 11
400 մ IM 4:05.90 Բուդապեշտ 2017 թվականի հուլիսի 30

Կարճ մրցատարածություն (25 մետրանոց լողավազան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցություն Ժամանակ Վայր Ամսաթիվ
200 մ բաթերֆլայ 1:40.38 Աթենք 2016 թվականի դեկտեմբերի 4
200 մ IM 1:41.19 Օստին 2014 թվականի մարտի 27
400 մ IM 3:33.42 Ինդիանապոլիս 2017 թվականի մարտի 24

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 SwimSwam — 2012.
  2. Heats Results
  3. Final Results
  4. «Results of the 200-metre individual medley heats at 2014 Pan Pacific». Australia Swimming. 2014 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «Results of the 200-metre individual medley heats at 2014 Pan Pacific». Australia Swimming. 2014 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «Results of the 200-metre individual medley finals at 2014 Pan Pacific». Australia Swimming. 2014 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. «Heats results». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. «Final results». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. «Японец Сето выиграл золото чемпионата мира на дистанции 200 м комплексом» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  10. Young, Dennis (July 24, 2021). "Chase Kalisz destroys field in 400 medley to win first American gold in Tokyo". New York Daily News. Retrieved July 24, 2021.
  11. Evans, Simon (July 25, 2021). "Swimming-American Kalisz savours redemption with Tokyo gold". Reuters. Retrieved July 28, 2021.
  12. Brennan, Christine (July 24, 2021). "Team USA wins its first medals of the Tokyo Olympics: Swimmer Chase Kalisz takes gold in 400 IM". USA Today. Retrieved July 24, 2021.
  13. "Chase Kalisz wins 400-meter individual medley for first U.S. medal in Tokyo". ESPN. July 24, 2021. Retrieved July 24, 2021.
  14. Anglesey, Anders (July 25, 2021). "Who Is Chase Kalisz? Winner of 1st U.S. Gold Medal at Tokyo Olympics". Newsweek. Retrieved July 28, 2021.
  15. Raymond, Jonathan (July 28, 2021). "Former UGA Bulldog Chase Kalisz competes in men's 200m individual medley heats | Result". 11 Alive. Retrieved July 28, 2021.
  16. NBC Olympics (July 28, 2021). "U.S.' Chase Kalisz finishes sixth in 200m IM semifinal". KTVZ. Retrieved July 28, 2021.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեյզ Կալիշ» հոդվածին։