Չաքրուլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չաքրուլո (վրաց.՝ ჩაკრულო, վրացերենից բառացի թարգմանած՝ նշանակում է «միմյանց հետ երդմամբ կապվածներ»), վրացական ժողովրդական խմբերգ։ Ժանրային առումով խնջույքի երգ է, ծնունդ է առել Կախեթի տարածաշրջանում։ Կազմված է երկու անհատական վոկալ պարտիաներից, որոնք հնչում են դանդաղ խմբերգի ֆոնին[1]։ Խմբերգում արտացոլված է ժողովրդին չարքաշ վիճակի դատապարտած բռնակալի դեմ ընդվզած մարտիկների նախապատրաստությունը նրա դեմ կռվի դուրս գալուն[2]։

Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին «Չաքրուլո»-ն՝ որպես վրացական բազմաձայն խմբերգային երգեցողության նմուշ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ»-ում[3]։ Դրանից դեռ շատ առաջ էլ այդ երգը ձայնագրվել էր ամերիկյան «Վոյաջեր» տիեզերանավի անձնակազմի համար նախապատրաստված «Ոսկե ձայնասկավառակ»-ին և 1977 թվականի օգոստոսի 20-ին, 28 այլ ձայնագրությունների հետ, ուղարկվել էր «Վոյաջեր-2» միջմոլորակային կայան[4][5][6]։ ՆԱՍԱ-ի համապատասխծան նախագծի ղեկավար Ջոն Քասանը և ամերիկացի աստղագնաց Կարլ Սագանը ձայնագրման համար ընտրված ստեղծագործությունների վերջնական ցանկում ներառել էին «Չաքրուլո»-ն՝ վրացական «Էրիսիոնի» համույթի կատարմամբ։ 2017 թվականին, «Վոյաջեր»-ի առաքելության 40-ամյակի կապակցությամբ, Քասանն առաջին անգամ այցելել է Վրաստան[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tsitsishvili, Nino (2009 թ․ հունիսի 1). «National Ideologies in the Era of Global Fusions: Georgian Polyphonic Song as a UNESCO-sanctioned Masterpiece of Intangible Heritage». Music and Politics. III (1). doi:10.3998/mp.9460447.0003.104.
  2. «Chakrulo». caucasophilia.blogspot.co.uk. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  3. «Georgian polyphonic singing - intangible heritage - Culture Sector». UNESCO (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  4. «The Untold Story of How "Chakrulo" Ended Up in Space». Georgian Journal. 2014 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  5. «Voyager - The Interstellar Mission». Jet Propulsion Laboratory. NASA. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  6. Sagan, Carl (1978). Murmurs of Earth : the Voyager interstellar record. Random House. էջեր 154, 204–205. ISBN 0394410475.
  7. Человек, отправивший грузинскую песню в космос, находится в Тбилиси (ռուս.)
  8. Посольство США в Грузии отметит 40-летие отправки в космос песни «Чакруло» Արխիվացված 2019-04-18 Wayback Machine (ռուս.)