Չար ոգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պուշկին «Ծեր չար ոգի»

Չար ոգի (պրաս.՝ *běsъ) չարագործ ոգի, դև, սլավոնական դիցաբանության[1] և սլավոնների ժողովրդական քրիստոնեության մեջ։ Ժողովրդական դիվաբանությունում սլավոնները չար ոգու մասին պատկերացումները զարգացել են գրքային (եկեղեցական) ավանդույթի ազդեցության ներքո՝ մոտենալով և խառնվելով դևի հավատալիքներին[1]։ Կրոնական հավատալիքների մեջ «չար ոգիների տիեզերքը» կարող է մեկնաբանվել տարբեր արատներով և հիվանդություններով, մասնավորապես՝ «կատաղությամբ»։

Մոլեգնություն չար ոգուց[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն քրիստոնեական ուսմունքի, չար ոգիները կարող են «մտնել» մարդու մեջ, դա անվանվում է «մոլեգնություն չար ոգուց» (հուն.՝ δαιμονισθείς, δαιμονιζόμεν - դևերի ներխուժում)։ Հիսուս Քրիստոսի կողմից մարդկանց մեջից չար ոգիների վտարման մասին գրված է Ավետարանում, իսկ չար ոգու արտահայտած միտքը դարձել է թևավոր արտահայտություն՝ «Անունս լեգիոն է»։ Չար ոգին, որը մտել է մարդու մեջ ստիպում է նրան շատ ավելորդությունների, առաջացնում է հոգեկան տարբեր հիվանդություններ[2][3][4]։ Չար ոգիներին առանձնացնում են յոթ մահացու մեղքերով, որոնց Քրիստոսը վտարեց Մարիամ Մագդաղենացու միջից[5]։

Աստվածաբանական մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաբան Ա. Ի. Օսիպովը կարծում է, որ դևերը կարող են գործել մարդու մեջ և մարդու վրա, միայն այն դեպքում, եթե նա իրեն պահում է «ոչ Աստծո խոսքով», վկայակոչելով Անտոն Մեծի խոսքերը՝ «Եթե նա սկսում է ապրել հակառակ Աստծո պատվիրաններին, ապա նա միանում է չար ոգիներին»։ Նրա կարծիքով, չար ոգիները չունեն լիակատար իշխանություն մարդու վրա, այլապես չէին լինի սրբեր, պատվարժան և մարտիրոսներ[6]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նիկիտա Բեսոգոնը հարվածում է չար ոգուն
  • Նիկիտո Բեսոգոնը մարդ է ով ծեծի է ենթարկել չար ոգուն, որը փորձել էր նրան շեղել քրիստոնեությունն ընդունելուց և դառնալ հեթանոս։
  • «Վանականը և Չար ոգին» 2016 թվականի ֆիլմն է ֆանտաստիկ դրամայի ժանրում՝ կատակերգության և միստիկայի տարրերով, որը պատմում է Լեգիոն անունով չար ոգիով տարված վանականի մասին։ Ֆիլմի գաղափարը կապված է 19-րդ դարի Նիլո-Սորի անապատի վանականների կյանքի և XII դարի Իոանն II արքեպիսկոպոսի կյանքի հետ, ով իշխանություն ուներ դևերի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Белова, 1995, էջ 164
  2. игумен Нектарий (Морозов) (2011 թ․ մայիսի 20). «Между другом и врагом. Беседа об ангелах и демонах : [интервью]». pravoslavie.ru.
  3. «Бесы : подборка высказываний св. отцов и церковной библиографии». verapravoslavnaya.ru.
  4. «Мнение священнослужителей о бесах, демонах и отчитке : видео». bogistina.info.
  5. Феофилакт Болгарский. Комментарий к Мк. 16:9 // Толкование на Евангелие от Марка
  6. А.И. Осипов. «Насколько бесы реально действуют в человеке?». svyatmatrona.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրագիտարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չար ոգի» հոդվածին։