Չարամիտը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարամիտը
ռուս.՝ Злоумышленник
Կուկրինիքսներ. «Չարամիտը» պատմվածքի նկարազարդում, 1941
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1885
Հրատարակվել էհուլիսի 24 (օգոստոսի 5), 1885
ԹարգմանիչՄկրտիչ Արմեն

«Չարամիտը» (ռուս.՝ «Злоумышленник»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1885 թվականին[1]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չարամիտը» պատմվածքը առաջին անգամ հրատարկվել է 1885 թվականի օգոստոսի 5-ին (հին տոմարով՝ հուլիսի 24-ին) «Պետերբուրգյան թերթի» («Петербургская газета») № 200-ում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Պատմվածքը հրատարակվել է «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուի կազմում, իսկ ավելի ուշ ներառվել է գրողի աշխատությունների ժողովածուի բնօրինակ հրատարակության 3-րդ հատորում, որը կազմել է հրատարակիչ Ադոլֆ Մարքսը 1899―1901 թվականներին։

Լև Տոլստոյը պատմվածքը ներառել է Չեխովի լավագույն պատմվածքների իր ցանկում[2]։

Դեռևս Անտոն Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, չեխերեն, սլովակերեն և սերբախորվաթերեն[3]։

Հայերեն թարգմանության հեղինակը Մկրտիչ Արմենն է[4]։

Գրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Գիլյարովսկին հաստատել է, որ Դենիս Գրիգորևի նախատիպը եղել է Մոսկվայի նահանգի Կրասկովո ավանից Նիկիտա Պանտյուխին անունով գեղջուկը։ Նրա խոսքերով՝ Չեխովը ձայնագրել և վերարտադրել է որոշ բառեր ու արտահայտություններ, որոնք ասել էր իրական «չարամիտը», որը հանել էր պտուտակամերը և չէր հասկացել, որ դա կարող էր գնացքի վթարման պատճառ դառնալ[5]։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական քննիչը ապարդյուն փորձում է բացատրել Գրիգորև անունով գյուղացուն, որ ռելսերը փայտակոճերին ամրացնող պտուտակամերը քանդել չի կարելի։ Գրիգորևը արդարանում է, և, թվում է, պարզապես չի էլ կարողանում հասկանալ՝ ինչու ինքը պետք է զրկվի պտուտակամերը՝ որպես ձկնորսության համար ծանրություն օգտագործելու իրավունքից։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը օգտագործվել է «Ա. Չեխով։ Տեսարաններ» հեռուստաներկայացման մեջ (ԽՍՀՄ), ռեժիսոր՝ Գեորգի Տովստոնոգով, դերերում՝ Օլեգ Բասիլաշվիլի (դատական քննիչ), Եվգենի Լեբեդև (չարամիտ Գրիգորև)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шуб, Е.М. Комментарии к рассказу «Злоумышленник». Собрание сочинений А.П. Чехова в 12 томах. Художественная литература. Москва, 1960. Т. 3, с. 508-509
  2. I.L. Tolstoy's 25 May 1903 letter to Chekhov // Письмо И. Л. Толстого к Чехову от 25 мая 1903 г. — т. III этого изд., стр. 537
  3. «Lib.ru/Классика: Чехов Антон Павлович. Злоумышленник». az.lib.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  4. Չեխով, Անտոն Պավլովիչ; Եսայան, Դորա Գարեգինի; Մկրտչյան, Լևոն (1987). Թոռունյան, Է Բ (ed.). Ընտիր երկեր =: Избранные произведения: Рассказы, повести, пьесы: Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ. Ռուս դասականների գրադարան. Երևան: Սովետական գրող.
  5. Гиляровский, В. Москва и москвичи. 1959, с. 354