Կուկրինիքսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային նամականիշ Կուկրինիքսների նկարով
1rightarrow blue.svgԱյս հոդվածը նկարիչների խմբի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Կուկռինիկսի։

Կուկրինիքսներ, (ռուս.՝ Кукрыниксы; ազգանունների առաջին տառերից կազմված կեղծանուն), ռուս խորհրդային նկարիչների ստեղծագործական խումբ՝ Կուպրիանով Միխայիլ Վասիլևիչ (19031991 թթ.), Կռիլով Պորֆիրի Նիկիտիչ (19021990 թթ.), Աոկոլով Նիկոլայ Ալեքսանդրովիչ (19032000 թթ.)։

Կոչումներ և դափնիներ[խմբագրել]

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամներ (1947 թվականից), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ (1958թ.), խորհրդային կերպարվեստի առաջատար ծաղրաանկարիչներ։ 1924 թվականից աշխատել են համատեղ։ 1925 թվականից ստեղծել են սուր, երգիծական աշխատանքներ («Տրանսպորտ», «տուշ», 1933—1934, և այլ նկարաշարեր)։ Քաղաքական պաստառների և ծաղրանկարների համար Կուկրինիքսները (Վերշ (19471948 թթ., Տրեայակովյան պատկերասրահ, Մոսկվա) արժանացել են Խորհրդային Միության պետական (1942 թ.) և լենինյան (1965 թ.) մրցանակների։ 1920—ական թվականներին պատկերազարդել են գրական երկեր (Ա. Չեխովի «Շնիկով տիկինը» և այլ գործեր, 19401946 թթ., Խորհրդային Միության պետական մրցանակ, 1947 թ., Մ. Գորկու «Ֆոմա Գորդեև», 19481949 թթ., Խորհրդային Միության պետական մրցանակ, 1950 թ., և «Մայրը», 1950 թ., Խորհրդային Միության պետական մրցանակ, 1951 թ.)։ Կուկրինիքսների հաստոցային գեղանկարչությունը նույնպես աչքի է ընկնում քաղաքական հնչեղությամբ։ Անհատապես աշխատում են դիմանկարի և բնանկարի ժանրերում։ 1972 թվականին Պ. Ն. Կռիլովը, 1973 թվականին Ն. Ա. Սոկոլովը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Կուկրինիքսների «Գերմանական ինֆորմացիոն բյուրո» (1943 թ.) ծաղրանկարը գտնվում է Հայաստանի Պետական Պատկերասրահում։

Գրականություն[խմբագրել]

  • Սոկոլովա Ն. Ի. // Կուկրինիքսներ (Кукрыниксы) // Մոսկվա, 1962.
  • Կուկրինիքսներ // Երեքով (Втроем) // Մոսկվա, 1975.

Արտաքին հղումներ[խմբագրել]