Չառլզ Համիլթոն Աիդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չառլզ Համիլթոն Աիդե
անգլ.՝ Charles Hamilton Aide
Ծնվել էնոյեմբերի 4, 1826(1826-11-04)[1]
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1906(1906-12-13)[2][3] (80 տարեկան) կամ 1906[4]
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Գրական անունRita[5]
Մասնագիտությունվիպասան, գրող և բանաստեղծ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԲոննի համալսարան

Չառլզ Համիլթոն Աիդե (անգլ.՝ Charles Hamilton Aide, նոյեմբերի 4, 1826(1826-11-04)[1], Փարիզ - դեկտեմբերի 13, 1906(1906-12-13)[2][3] կամ 1906[4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), «Երկար տարիներ եղել է Լոնդոնի գրական հասարակության ակնառու գործիչ, մեծ արժեք ներկայացնող վեպերի, երգերի և դրամաների հեղինակ, տաղանդավոր, բայց ոչ պրոֆեսիոնալ նկարիչ է»[6]։ Հիմնականում Աիդեն հայտնի էր այնպիսի անթոլոգիական քնարերգությամբ ինչպիսիք են՝ «Love, the Pilgrim», «Lost and Found» և «George Lee»[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը հայ առևտրական էր, ով սպանվեց մենամարտում, երբ Աիդեն չորս տարեկան էր։ Այդ ամենից հետո նրան Անգլիայում մեծացրել է իր մայրը, վերջինս բրիտանացի ծովակալ Ջորջ Կոլիերի դուստրն էր։ Աիդեն հաճախել է Բոննի համալսարան, այնուհետև յոթ տարի ծառայել է բրիտանական բանակում[8] մինչև 1853 թվականը՝ ստանալով կապիտանի կոչում[9]։ Մինչև կյանքի վերջը մնալով ամուրի՝ Աիդեն իր մոր հետ ապրել էր Լինդհուրստում[9]։ 1875 թվականին մոր մահից հետո, նա Թագուհի Աննայի դարպասների մոտ մի սենյակ վարձեց, որտեղ հրավիրում էր «Ֆրանսիայի և Անգլիայի հասարակական և գեղարվեստական աշխարհի գլխավոր դեմքերին»[9]։ Նա Հենրի Ջեյմսի զուգընկերներից մեկն էր, ով նրան բնութագրեց որպես «մեր ժամանակի Դիան դե Պուիտեր»[10]։ Նա իր փաստաթղթերը թողեց Մորտոն Ֆուլլերտոնին։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդեի մասին գրառումը Ազգային կենսագրության բառարանում հետևյալն էր՝ Բազմակողմանի նվաճումներով և հարուստ սոցիալական շնորհով տեր մարդը, ով հավասար հաջողությամբ իրեն նվիրեց հասարակությանը, երաժշտությանը, արվեստին և գրականությանը։ Նա գրեց մի քանի հատոր բանաստեղծություններ, ստեղծեց երգեր, ցուցադրեց իր հերթական արտասահմանյան ճանապարհորդությունների վրա պատրաստված ուրվանկարները տարբեր պատկերասրահներում։ Նա գրել է 9 տասնյակ վեպեր, որը նվիրված էր նորաձև հասարակությանը, ովքեր «հետևում էին նորաձևությանը»։ Նա իր «Ֆիլիպ» դրաման ստեղծել է 1874 թվականին Լիցեյում Իրվինգի մասնակցությամբ, իսկ նրա կատակերգությունը` «Ինը օրվա հրաշքը», ստեղծվել է Հոն Հեյրի և Քենդալսի կողմից Դատական թատրոնում 1875 թվականին[11]։Աիդեն իր փաստաթղթերը թողել է ամերիկացի գրող Մորտոն Ֆուլլերտոնին, այնուհետև Փարիզի իրենց գրասենյակում գտնվող The Times-ի թղթակիցին, բաց ցուցումներով՝ «շահարկել, հրապարակել կամ այրել, թողնում եմ ձեր հայեցողությանը»[12]։ Նրա ունեցվածքը կազմել է 43,000 ֆունտ ստեռլինգ[13]։ Նրա թողած գրական հեղինակային իրավունքները նա կտակեց Լեդի Ստենլիին[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bénézit E., Zeiger-Viallet E., Busse J. Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays (ֆր.) — 1911.
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 International Music Score Library Project — 2006.
  4. 4,0 4,1 4,2 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. The Annual Register (1907), p. 147.
  7. Bertrand Russell, Kenneth Blackwell, Cambridge Essays, 1888-99: 1888-99 (1983), p. 383.
  8. Gilman, D. C.; Peck, H. T.; Colby, F. M., eds. (1905). "Aide". New International Encyclopedia (1st ed.). New York: Dodd, Mead.
  9. 9,0 9,1 9,2 Jeffrey Richards, Sir Henry Irving: A Victorian Actor and His World (2007), p. 167.
  10. Edel, Leon Henry James: The master, 1901-1916, p331
  11. The Dictionary of National Biography (1912), Vol. II, p. 2463.
  12. Marion Mainwaring, Mysteries of Paris: The Quest for Morton Fullerton (2001), p. 41.
  13. «The estate of the late Mr Charles Hamilton Aide of Ascot». Dundee Courier. 1907 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին – via British Newspaper Archive.
  14. «Will of Mr. Hamilton Aide». The Daily News (UK). 1907 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին – via British Newspaper Archive.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]