Ուպոլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուպոլու
Տեսակկղզի
Երկիր Սամոա
Վարչատարածքային միավորՍամոա
Մասն էSamoan Islands?
Երկարություն75 կմ
Լայնություն24 կմ
Մակերես1118,7
Քարտեզ
Քարտեզ

Ուպոլու (անգլ.՝ Upolu), հրաբխային ծագման կղզի, գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, մտնում է Սամոա պետության մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու երկարությունը 75 կմ է, մակերեսը 1118,7 կմ քառակուսի (կղզու մեջ են մտնում նաև հարակից ութ փոքր կղզիները, որոնց մակերեսը ընդհանուր 1125 կմ քառակուսի է[1]): Կղզու արևմուտքում տեղակայված է Ֆալեոլո օդանավակայանը, հյուսիսում Սամոայի մայրաքաղաք Ապիան։

Կղզում բնակվում են աշխարհի ամենափոքր սարդերը, որոնք գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։

Կղզում գտնվում են մի քանի քաղցրահամ լճեր, որոնցից են Լանոտոն, Ֆիտին, Օլոմագան, կղզով է անցնում նաև Ֆագաֆալոա գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվենսոնն իր ընտանիքի և ընկերների հետ

Սաոմանիի դիցաբանությունում Ուպոլուն առաջին կինն էր կղզում։ XVIII դարի վերջին և XIX դարին կղզին հաճախ անվանելիս են եղել Օյալավա կամ Օյոլովա։ XIX դարի վերջին Ռոբերտ Լուիս Սթիվենսոնին էր պատկանում կղզու 1,6 կմ քառակուսի մակերեսով տարածք, նա մահացել է կղզում 1894 թվականին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին կղզու բնակչությունը կազմել է 136 674 մարդ, համարվում է Սամոա կղզեխմբի ամենամարդաշատ կղզին։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոա տարածաշրջան

Սամոայի 11 տարածաշրջաններից 5-ը գտնվում է Ուպոլու կղզում։

Համարը քարտեզում Տարածաշրջան Վարչական կենտրոն Մակերեսը, կմ քառակուսի Բնակչությունը (2006) Խտությունը

Մարդ/կմ քառակուսի

1 Տուամասագա Աֆեգա 479 85 112 177,69
2 Աանա Լեուլումոեգա 193 20 769 107,61
3 Աիգա-ի-լե-Տաի¹ Մուլիֆանուա 27 4 857 179,89
4 Ատուա² Լուֆիլուֆի 413 21 826 52,85
5 Վաա-օ-ֆոնոտի Սամամեա 38 1 624 42,74
Всего 1118,7 136 674 122,17

¹ ներառյալ Մանոնոն, Ապոլիման, Նուուլոպան
² ներառյալ Ալեիպատան, Նուուսաֆոոն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենատո (լիճ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուպոլու» հոդվածին։