Ուշացած լուսանկար (արձանախումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշացած լուսանկար

Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Աբովյան փողոց
Քանդակագործ(ներ) Դավիթ Մինասյան
Ճարտարապետ(ներ) Լևոն Իգիթյան
Շինարարության ավարտ 2015, դեկտեմբերի 8
Ներկա վիճակ կանգուն


«Ուշացած լուսանկար», արձանախումբ՝ նվիրված տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Լևոն Մադոյանին և Ջիվան Գասպարյանին[1]։

Տվյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանախումբը գտնվում է Երևանի Աբովյան փողոցում։ Տեղադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի պատվավոր քաղաքացի, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, երևանցիներ, հյուրեր։ Հուշարձանն ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ և «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ[2]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]