Ումֆ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Oomph! | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանրեր | Neue Deutsche Härte Industrial-metal Electronic Body Music |
| Գործունեություն | 1989–ներկա |
| Լեյբլ | Gun Records, Columbia, Sony BMG |
| Կայք | www.oomph.de |
| Անդամներ | |
| Դերո Գոյ Անդրեաս Քրեփ Ռոբերտ Ֆլյուքս |
|
Oomph!- ը (արտասանվում է ՈՒմֆ [1][2] գերմանական հայտնի ռոք-խումբ է, որը համարվում է Neue Deutsche Härte օրիգինալ ուղղվածության հիմնադիրը Ինդաստրիալ-մետալ ոճում: Խումբը հիմնվել է 1989 թվականին Գերմանիայի Վոլֆսբուրգ քաղաքում: Խմբի ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում, կազմի փոփոխություններ չեն եղել։
Բովանդակություն |
[խմբագրել] Խմբի պատմությունը
Oomph! խումբը հիմնադրվել է 1989 թվականին Գերանիայի Ներքին Սաքսոնիա նահանգի Վոլֆսբուրգ քաղաքում Դերո Գոյի, Ռոբերտ Ֆլյուքսի և Անդրեաս Քրեփի կողմից: Իրենց առաջին Oomph! ալբոմը լույս տեսավ 1992 թվականին EMB ոճով և թողարկվել է Jor's Machinery լեյբլում: Երկրորդ՝ «Sperm» ալբոմից սկսած սկսեցին ստեղծագործել Guitar-Driven Metal ուղղության մեջ: «Sperm»-ը հանդիսանում է Ինդաստրիալ Մետալի Neue Deutsche Härte ուղղվածության առաջին ալբոմը աշխարհում:[3]
1999 թվականին խմբին զուգերգում է գերմանացի հայտնի երգչուհի, «Պանկ-Ռոքի Մայր» Նինա Հագենը, որի հետևանքն է դառնում Fieber սինգլը, նկարահանվում է նաև տեսահոլովակ: Հետագայում խումբը խոստովանում է, որ այդպիսի հաջողության մասին նրանք չէին էլ կարող երազել:
2004 թվականին, արդեն Sony BMG-ին պատկանող Supersonic Records ձայնագրման ստուդիայից լույս է տեսնում իրենց ամենահաջողված «Augen Auf!» սինգլը, որը Գերմանիայում ճանաչվեց տարվա լավագույն հիթը և դարձավ ՖԻՖԱ 2005-ի պաշտոնական սաունդթրեքի հիմնական մասը:
2007 թվականին թողարկվում է Oomph!-ի առաջին պաշտոնական տեսաերիզը՝ «Rohstoff. Live in Berlin», ապա 2008-ին ձայնագրվեց խմբի հոբելյանական տասներորդ Monster ալբոմը, որին 2010-ին հաջորդեց «Truth or Dare» անգլերեն հավաքածուն, որում տեղ գտան խմբի վերջին տարիների լավագույն երգերը,[4] որից հետո, ապրիլի 24-ից մինչ հոկտեմբերի 22-ը խումբը մեկնեց համերգային շրջագայության Եվրոպայով: Խմբի անդամները իրենց երկրպագուներին խոստացել են նոր ալբոմ թողարկել մինչ 2011 թվականի վերջը:[5] Քրապի խոսքերով, համեմատած վերջին ալբոմների ապագա ալբոմի երաժշտությունը շատ ավելի ծանր է լինելու: 2011 թ. մարտի 8-ին Դերոն, խմբի պաշտոնական բլոգում, հրապարակել է նոր ալբոմի երգերի անվանումները, որոնց որոշ մասըկթողարկվի միայն սինգլներում:[5] Նոր "Des Wahnsinns Fette Beute" ալբոմը կթողարկվի 2012 թ. մայիսի 18-ին, որից հետո խումբը կմեկնի համանուն համերգային շթջագայության Եվրոպայով:[6]
[խմբագրել] Կազմ
- Դերո Գոյ (վոկալ, հարվածային գործիքներ, ծրագռավորում)
- Անդրեաս Քրեփ (սոլո-կիթառ, ստեղնաշարային գործիքներ)
- Ռոբերտ Ֆլյուքս (բասս)
[խմբագրել] Կենդանի ելույթների ժամանակ
- Լեո (հարվածային գործիքներ)
- Հագեն (բասս)
[խմբագրել] Երգերի բառեր
Բոլոր երգերի խոսքերի հեղինակն է խմբի ավագ ու վոկալիստ Դերոն: Շատ երգերի տեքստերի մեջ շոշափվում են սիրո, ատելության, տառապանքի, սարսափի ու մխիթարանքի թեմաները: Երգերում շատ են նաև աթեիստական տրամադրությունները, ուր ասվում է թե «կրոնը մարդու ամենավատ թուլությունն է»:
[խմբագրել] Սկավառակագրություն
[խմբագրել] Ալբոմներ
- Oomph! (1992)
- Sperm (1994)
- Defekt (1995)
- Wunschkind (1996)
- Unrein (1998)
- Plastik (1999)
- Ego (2001)
- Wahrheit oder Pflicht (2004)
- GlaubeLiebeTod (2006)
- Monster (2008)
- Des Wahnsinns Fette Beute (2012)
[խմբագրել] Հավաքածուներ
- The Early Works (1998)
- 1998-2001: Best of Virgin Years (2006)
- Delikatessen (2006)
- Truth Or Dare (2010)
[խմբագրել] Տեսաերիզներ
- Rohstoff (2007)
[խմբագրել] Սինգլներ
- Ich bin du (1991)
- Der neue Gott (1993)
- Breathtaker (1993)
- Sex (1994)
- 3+1 (1994)
- Ice-Coffin (1995)
- Gekreuzigt (1998)
- Unsere Rettung (1998)
- Das weisse Licht (1999)
- Fieber (1999, feat. Nina Hagen)
- Supernova (2001)
- Niemand (2001)
- Augen Auf! (2004)
- Brennende Liebe (2004, feat. L'Âme Immortelle)
- Sex hat keine Macht (2004)
- Gott ist ein Popstar (2006)
- Das letzte Streichholz (2006)
- Die Schlinge (2006, Apocalyptica–յի հետ միասին)
- Gekreuzigt 2006 (2006)
- Träumst Du (2007, feat. Marta Jandová)
- Wach Auf! (2007)
- Labyrinth (2008)
- Sandmann (2009)
- Sieger (2010)
- Zwei Schritte Vor (2012)
[խմբագրել] Տեսահոլովակներ
- 1994 - Sex
- 1995 - Ice-Coffin
- 1998 - Gekreuzigt
- 1998 - Gekreuzigt Remix
- 1999 - Das Weisse Licht
- 1999 - Fieber (feat. Nina Hagen)
- 2001 - Supernova
- 2001 - Swallow
- 2001 - Niemand
- 2004 - Augen Auf!
- 2004 - Brennende Liebe (feat. L'âme Immortelle)
- 2004 - Sex hat keine Macht
- 2006 - Gott ist ein Popstar
- 2006 - Das letzte Streichholz
- 2006 - Die Schlinge (feat. Apocalyptica)
- 2006 - God is a Popstar (Gott ist ein Popstar- ի անգլերեն տարբերակը)
- 2006 - Gekreuzigt 2006
- 2006 - The Power Of Love
- 2007 - Träumst Du (feat. Marta Jandová)
- 2007 - Wach Auf! (Alien vs Predator 2 ֆիլմի սաունդթռեկ)
- 2008 - Labyrinth
- 2008 - Beim Ersten Mal Tut's Immer Weh
- 2009 - Sandmann
- 2010 - Ready or not (Augen Auf!-ի անգլերեն տարբերակը)
- 2012 - Zwei Schritte vor
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
- Oomph! խումբը արգելված է Մեծ Բրիտանիայում որոշ երգերում տեղ գտած հակաեկեղեցական տեքստերի պատճարով:
- Երգերի բոլոր տեքստերը գրում է խմբի ղեկավար ու վոկալիստ Դերո Գոյը:
[խմբագրել] Ծանոթագրություններ
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք (գերմաներեն, անգլերեն)
- Oomph! Italia (իտալերեն)
- Oomph! México (իսպաներեն)
- Dein Feuer (ռուսերեն)