Ուղիղ ժողովրդավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղիղ ժողովրդավարություն, քաղաքական համակարգ, որում քաղաքացիներն անմիջականորեն են իրականացնում իշխանությունը՝ առանց ներկայացուցչական միջնորդության։

Կիրառված միայն տնտեսական ոլորտին՝ ուղիղ ժողովրդավարությունը հաճախ կոչվում է ինքնակառավարում։

Ի սկզբանե, ժողովրդավարություն ասելով հասկացել են հենց ուղիղ ժողովրդավարությունը (Հին Հունաստանի ժամանակաշրջանից մինչև 13-րդ դար), սակայն ներկայացուցչական ժողովրդավարությունն աստիճանաբար անվանվեց ժողովրդավարություն, և այսօր մենք ավելացնում ենք «ուղիղ» բառը ժողովրդավարությունը նկարագրելու համար։

Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի աթենյան ժողովրդավարությունը սովորաբար պատմաբանների կողմից համարվում է ուղիղ ժողովրդավարության առաջին օրինակը, չնայած որ կանայք, օտարազգիները ու ստրուկները բացառվում էին։ Հիմնական մարմինները 500 տղամարդ քաղաքացուց բաղկացած ժողովներն էին։

Մեր օրերում բազմաթիվ երկրներում գոյություն ունեն ուղիղ կամ կիսաուղիղ ժիղիվրդավարության մեխանիզմներ. Շվեյցարիա, ԱՄՆ, Իսլանդիա, Իտալիա։ Ուղիղ ժողովրդավարության համակարգի ստեղծման շարջանակներում գոյություն ունեն միջազգային նախագծեր։