Ուլուկալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ուլուկալա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Այլ անվանումներՄեծ-բերդ, Ուլուխալա, Ուլուղալա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ62600
Ուլուկալա (Աշխարհ)##
Ուլուկալա (Աշխարհ)

Ուլուկալա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 15 կմ հարավ-արևելք, Արածանի գետի ստորին հոսանքի աջակողմյան Հաղթուկ գետակի ակունքների տարածքում, 2000 մ երկարություն և 35-40 մետր բարձրություն ունեցող վիթխարի ժայռի անտառապատ ստորոտում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլուկալան թուրքերենից թարգմանաբար նշանակում է «մեծ բերդ»։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուներ բարեխառն կլիմա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է հին , մարդաշատ և հայաբնակ գյողւ։ Հանդիսացել է գյուղախմբի կենտրոն։ 1780-ական թվականներին սկիզբ առած թուրքական բռնությունների պատճառով 1833-1835 թվականներին գյուղի հայ բնակչությունը լքում է գյուղը և փոխադրվում հարևան Հաղթուկ գյուղ և Չմշկածագ գյուղաքաղաք։

Գյուղն ուներ ընդարձակ հողատարածություններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին ուներ 4 տուն հայ բնակիչ, իսկ մնացածը թուրքեր կամ դավանափոխ ու թուրքացած հայեր էին։ 1915 թվականին ուներ 120 տուն բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլուկալան ուներ ս Մինաս անունով եկեղեցի, որը XVII դարի կառույց էր։ Եկեղեցուց քիչ հեռու գտնվում էր հայկական գերեզմանատունը։ Գյուղից 2 կմ հյուսիս գտնվում էր Ուլուկալա բերդի ավերակները[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 183

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]