Ագարակ (Չմշկածագի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ագարակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ62600
Ագարակ (Չմշկածագի գավառ) (Աշխարհ)##
Ագարակ (Չմշկածագի գավառ) (Աշխարհ)

Ագարակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում։

XX դարի սկզբում ուներ 550 բնակիչ՝ մեծ մասը հայեր։ Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։

Գյուղում կա երկու հանքային աղբյուր։ Ուներ ընդարձակ գերեզմանատուն և հին եկեղեցի։ Գյուղը հիշատակվել է դեռևս 12-13-րդ դարերում։

Ագարակի հայկական թաղը թուրքերի կողմից ավերվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հայ բնակչության մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, փոքր մասը գաղթել տարբեր երկրներ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 18։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]