Ոսկեուս տամարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկեուս տամարին
Գիտական դասակարգում
Թագավորություն կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Ցեղ տամարիններ
Լատիներեն անվանում
Saguinus tripartitus
(Мильн-Эдвардс, Альфонс
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ոսկեուս տամարին (լատին․՝ Saguinus tripartitus), Տամարինների ցեղից Callitrichidae-ի կապիկների տեսակ (Saguinus

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի դասակարգումը դիսկուսիոն է։ Հարավային Ամերիկայում դաշտային հետազոտությունների արդյունքում գիտնականները համեմատում էին ոսկեուս և գորշ դարչնավուն գլխով տամարիններին սնվելու առանձնահատկությունները և վարվելակերպը, և եկան այն եզրահանգման, որ այդ տեսակները շատ նման են։ Այդ նմանությունների հայտնաբերման շնորհիվ հնարավոր եղավ պարզել, որ ոսկեուս տամարինը գորշ դարչնավուն գլխով տամարինի ենթատեսակն է[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն կենդանու երկարությունը 218-ից մինչև 240 մմ է, պոչի երկարությունը 316-ից մինչև 341 մմ է։ Ականջների երկարությունը մետ 30 մմ է։ Գլուխը սև է, դնչիկը սպիտակ, վիզը և կուրծքը ոսկեգույն կամ կրեմագույն, իրանի ներքևի հատվածը նարնջա-մոխրագույն[2]։ Երկար պոչը օգտագործվում է ճյուղերին կպչելու համար, աչքերը նայում են առաջ։ Ժանիքները մեծ են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է արևելյան Անդերից Էկվադոր և Պերուի հյուսիս-արևելքում։

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցերեկային կենդանի է, կյանքի մեծ մասն անցկացնում է ծառերի վրա։ Տեղաշարժվում է սև վերջույթների օգնությամբ, լավ ցատկում է[3]։ Կերակուր ամենից հաճախ փնտրում է հողից 4-10 մետր բարձրության վրա, սննդակարգում հիմնականը մրգեր են, նեկտար և միջատներ։ Սնվում է նաև ծառերի հյութով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորում է ոչ մեծ խմբեր, սովորաբար 4-9 կենդանիներ։ Խմբում էգերից միայն մեկը կարող է սերունդ տալ[4]։

Հղիությունը տևում է մոտ 140 օր[5]։ Սերունդը հսկում են ոչ միայն մայրն ու հայրը, այլև խմբի այլ անդամներ, ներառած արուներին։ Երեխան սնվում է մոր կաթով մինչև երեք ամսական հասակը։ Սեռահասուն դառնում են 12—21 ամսական հասակում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Heymann, E.W. «Field observations of the golden-mantled tamarin, Saguinus tripartitus, on the Rio Curaray, Peruvian Amazonia»։ Վերցված՝ 2008-11-15։ Արխիվացված 2011-05-22 Wayback Machine «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  2. Emmons, Louise (1997 թ․ նոյեմբեր). Neotropical Rainforest Mammals: A Field Guide--Second Edition. The University of Chicago Press. էջ 112.
  3. Youlatos, D (October - December 1999). «Comparative locomotion of six sympatric primates in Ecuador». Annales des Sciences Naturelles - Zoologie et Biologie Animale. 20: 161–168. doi:10.1016/S0003-4339(00)88884-X.
  4. 4,0 4,1 Rylands, Anthony B. (1993 թ․ նոյեմբեր). Marmosets and Tamarins: Systematics, Behaviour, and Ecology. Oxford University Press. էջեր 58, 129–273. ISBN 0-19-854022-1.
  5. Hershkovitz, E.W. (1977 թ․ նոյեմբեր). Living New World Monkeys (Platyrrhini). The University of Chicago Press. էջեր 440–449. ISBN 0-226-32788-4.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thomas Geissmann: Vergleichende Primatologie. Springer-Verlag, Berlin u. a. 2003, ISBN 3-540-43645-6
  • Ronald M. Nowak: Walker’s Mammals of the World. 6th edition. Johns Hopkins University Press, Baltimore MD 1999, ISBN 0-8018-5789-9