Ոզնագլխիկ Տուրնեֆորի
Ոզնագլխիկ Տուրնեֆորի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Echinops tournefortii
|
Ոզնագլխիկ Տուրնեֆորի (լատին․՝ Echinops tournefortii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1 մ բարձրությամբ բազմամյա բույս է։ Ցողունն ունի սպիտակ թաղիքային թավոտություն, զամբյուղների տակ տերևակալած չէ։ Տերևները շատ փշոտ են, գոգավոր կամ փետրաձև հատված, վերևից` ոստայնանման, տակից՝ թաղիքային թավոտությամբ և գեղձերով ծածկված ջղերով։ Խոզանների փունջը խիտ չէ և հասնում է զամբյուղի կեսին։ Ծածկոցի բոլոր տերևները՝ արտաքինները և միջինները, ունեն երկար, կոշտ, ցցված փշոտ–թարթիչավոր եզրեր, գագաթում` հազվադեպ փոքր կարճոտիկ գեղձերով։ Պսակը դժգույն–երկնագույն է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի և Բերդի շրջակայք)։ Աճում է նաև Արևելյան Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 700–1400 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառների եզրերին։ Ծաղկում է օգոստոս–սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայտնի է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում գտնվող մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնագլխիկ Տուրնեֆորի» հոդվածին։ |
|
|