Շվեյցարիայի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարիայի դրամահատարան
Տեսակպետական ձեռնարկություն և դրամահատարան
Երկիր Շվեյցարիա
Ղեկավար կազմակերպությունՇվեյցարիայի ֆինանսների նախարարություն
Հիմնադրված է1848
Պաշտոնական կայք
Ներկայիս շվեյցարական ֆրանկի մետաղադրամները:

Շվեյցարիայի դրամահատարան (գերմ.՝ Swissmint), Շվեյցարիայի Համադաշնության պաշտոնական դրամահատարանը։ Տեղակայված լինելով Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռն քաղաքում, այն պատասխանատու է շվեյցարական ֆրանկի մետաղադրամների, ինչպես նաև արժույթի և ձուլակտորների բազմազանության համար։ Բացի կառավարության համար մետաղադրամներ պատրաստելուց, Շվեցարիայի դրամահատարանն արտադրում է նաև մեդալներ և հուշադրամներ մասնավոր պատվիրատուների համար։

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի դրամահատարանը Շվեյցարիայի դաշնային կառավարության գործակալություն է։ Այն Դաշնային ֆինանսական վարչության մի մասն է, որն իր հերթին պատկանում է Ֆինանսների դաշնային դեպարտամենտին (Շվեյցարիայի ֆինանսների նախարարություն1998 թվականից ի վեր Համադաշնության պաշտոնական դրամահատարանը գործում է որպես անկախ բիզնես միավոր` Շվեյցարիայի դրամահատարան անունով։ 2005 թվականի դրությամբ Շվեյցարիայի դրամահատարանն ունի 21 աշխատող։

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամահատարանի շենքը ազգային նշանակության ժառանգության վայր է[1]։ Այն կառուցվել է 1903-1906 թվականներին, Թեոդոր Գոլի նախագծի հիման վրա, որը կառուցվեց փոխարինելու Gerberngraben-ում գտնվող ավելի հին շենքին։ Չափավոր, արդյունաբերական ոճի դեղին աղյուսե շենքը գտնվում է մարմարե և ավազաքարե նեոռենեսանսյան ճակատի առջև[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Swiss inventory of cultural property of national and regional significance (1995), p. 105.
  2. «100 Jahre Eidg. Münzstätte im Kirchenfeld» (PDF). swissmintinfo 2/2006 (German). Swissmint. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարիայի դրամահատարան» հոդվածին։