Շվեյցարական դանակ մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարական դանակ մարդը
անգլ.՝ Swiss Army Man
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, բադի մուվի, դրամա և տրագիկոմեդիա
ԹեմաՍուիցիդալ մտքեր[1], Սոցիալական վերահսկողություն[1], Ամաչկոտություն[1], սիրահարություն[1], joie de vivre?[1] և ինքնաընդունում[1]
Թվականհոկտեմբերի 13, 2016[2][3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորDan Kwan? և Daniel Scheinert?
ԴերակատարներԴենիել Ռեդքլիֆ[4][5], Փոլ Դանո, Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ, Richard Gross?, Shane Carruth? և Andy Hull?
ՕպերատորLarkin Seiple?
ԵրաժշտությունAndy Hull?
Նկարահանման վայրԼոս Անջելես
Տևողություն97 րոպե
Բյուջե3 000 000 $
Շահույթ4 900 000 $[6]
Պաշտոնական կայքէջ

«Շվեյցարական դանակ մարդը» (անգլ.՝ Swiss Army Man), ռեժիսորներ Դենիել Շայներտի և Դենիել Կվանի 2016 թվականի տրագիկոմեդիան[7]։ Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է 2016 թվականի հունվարի 22-ին Սանդենս կինոփառատոնին, որտեղ ստացավ դրամատիկական ֆիլմի ամենալավ ռեժիսուրա մրցանակը[8][9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոս Հենքը հայտնվում է անմարդաբնակ կղզում։ Ինքնասպանության եզրին լինելով նա գտնում է դիակ։ Շուտով պարզվում է, որ դիակը արտադրում է գազեր և Հենքը նստում և գնում է նրա վրա, ինչպես ջրահեծանիվ, բայց շուտով ընկնում է նրանից և կորցնում գիտակցությունը։ Նա արթնանում է ափի մյուս կողմում։ Գտնելով իր մահացած օգնականին, Հենկը որոշում է վերցնել նրան իր հետ։

Շուտով Հենկը դիակի մոտ տարբեր և տարօրինակ առանձնահատկություններ է բացահայտում, ասես շվեյցարական զինվորկան ծալովի դանակով՝ նա իր բերանից ջուր է լցնում, կարողանում է կրակել առարկաներով բերանից, մատներով կայծեր արձակել, առնանդամով ցույց տալ կողմնացույցի ուղղությունը, իսկ ամենակարևորն այն է, որ նա կարողանում է խոսել։

Մահացածի անունը պարզվում է Մեննի է, իսկ իր կյանքի մասին նա ոչինչ չի հիշում։ Հենքը սկսում է բացատրել հիմնական հասկացությունները՝ «տուն», «երջանկություն», «մարդիկ» և այլն։ Մաննին իր բջջային հեռախոսում տեսնում է Սառայի ընկերուհու լուսանկարը և սկսում է հավատալ, որ նա մինչ այդ հանդիպել է իրեն և որ սիրում է նրան։ Նա խոստանում է օգնել Հենքին, եթե նա իր հերթին օգնի նրան հիշել նրան։

Հստակության համար Հանկը աղբից պատրաստում է տարբեր կառույցներ, որոնք նման են սրճարանին, ավտոբուսին, կինոթատրոնին և նույնիսկ հագնվում է որպես աղջիկ և Մեննիի հետ մոդելավորում է առաջին հանդիպումը աղջկա հետ, ժամադրություն, երեկույթները և այլն։

Դրանից հետո նրանք շարունակում են ճանապարհորդությունը, քանի դեռ Մեննին չի պարզում, որ հեռախոսի աղջիկը, որը ավտոբուսում Հանկի ընկերակիցն է, ում նա ամեն օր տեսնում էր, բայց չէր համարձակվում խոսել այդ մասին, քանի որ հետևել էր սոցիալական ցանցով, իսկ նա ունի երջանիկ ընտանիք, ամուսին և դուստր։

Հենքի և իր ընկերոջ վրա արջ է հարձակվում, բայց Մեննին չի ուզում ապրել, այդ իսկ պատճառով էլ չի օգնում Հենքին պաշտշանվել և նա վիրավորվում է։ Հանկարծ Մեննին շարժվելու ուժ է գտնում իր մեջ և փրկում է ընկերոջը։ Իսկ հետո նա իր ուսերի վրա ընկերոջը տանում է Սառայի տուն, որպեսզի նա վերջապես կարողանա խոսել իր հետ։

Սառան ոստիկանություն և բժիշկ է կանչում Հենքին օգնելու համար։ Բայց ոստիկանությունն իր հեռախոսում գտնում է Սառայի հենց այդ լուսանկարը, որն էլ առաջացնում է նրա կասկածները։ Հենքը Մեննիի հետ խուճապի մատնված փախչում է անտառ, քանի որ չէր ուզում, որ իր ընկերոջը թաղեն անանուն գերեզմանում, իսկ Սառան ամուսնու հետ, ոստիկանությունը, Հենքի հայրը և լրագրողները հետևում են նրանց մինչև օվկիանոսի ափը։ Այնտեղ նրանք տեսնում են, թե ինչպես է Հենքը խոսում դիակի հետ և հասկանում, որ նա խելագառվել է։ Բայց հանկարծ, հանգուցյալը նորից սկսում է գազեր արտանետել, և Հենքի հետ բաժանվելուց հետո նա իր հպարտության զգացողությամբ արագ գիսաստղով գնում է հեռու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Փոլ Դանո Հենք Հենք
Դենիել Ռեդքլիֆ Մեննի Մեննի
Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ Սառա Սառա
Տիմոտի Յուլիխ Պրեսթոն Պրեսթոն
Ռիչարդ Գրոսս Հենքի հայրը Հենքի հայրը

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատները դրական են գնահատել ֆիլմը[10][11][12][13][14]։ Rotten Tomatoes կայքում 172-ից 69 %-ը ֆիլմը գնահատել են դրական[15]։ 32 ակնարկների հիման վրա Metacritic-ում 100-ից հնարավորից ստացել է 62 միավոր[16]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 - մրցանակ ՝ «Սանդենս» կինոփառատոնում դրամատիկական ֆիլմի ռեժիսորության համար (Դանիել Շեյներտ, Դանիել Կվան)։
  • 2016 - Սիտխեսիկատալաներեն կինոփառատոնին ստացել է երկու մրցանակ, որպես (Դանիել Շեյներտ, Դանիել Կվան) ամենալավ ֆիլմ, որպես ամենալավ դերասան (Դանիել Ռեդկլիֆ)։
  • 2016 - Նևշատելի ֆանտաստիկայի կինոփառատոնին երեք մրցանակ. Միջազգային քննադատության մրցանակ, հանդիսատեսի պարգևատրում (երկուսն էլ ՝ Դանիել Շեյներտ, Դանիել Կվան), «Ապագայի երևակայություն» մրցանակ (Ջեյսոն Քիսվարդի ՝ գեղարվեստական ղեկավարի աշխատանքի համար)։
  • 2016 - «Գոտեմ» մրցանակի երկու անվանակարգ. մրցանակ ռեժիսորական առաջխաղացման համար (Դանիել Շեյներտ, Դանիել Կվան), հանդիսատեսի մրցանակ։
  • 2017 - «Անկախ ոգին» անվանակարգի երկու մրցանակ, որպես լավագույն դեբյուտային ֆիլմ (Դանիել Շեյներտ, Դանիել Կվան), լավագույն մոնտաժ (Մեթյու Հանամ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Swiss Army Man — 2016.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Kinopolis (գերմ.) — 1905.
  4. http://www.metacritic.com/movie/swiss-army-man
  5. http://www.imdb.com/title/tt4034354/fullcredits
  6. https://web.archive.org/web/20160607065322/http://www.boxofficemojo.com/movies/?id=swissarmyman.htm
  7. Paul Dano, Daniel Radcliffe & Mary Elizabeth Winstead Topline ‘Swiss Army Man’
  8. Sundance Institute Announces Feature Film Awards For 2016 Sundance Film Festival
  9. Sundance: Daniel Radcliffe’s Farting Corpse Movie Prompts Walk-Outs
  10. Swiss Army Man
  11. Swiss Army Man: EW review
  12. The new Radcliffe film’s a gas
  13. ‘Swiss Army Man’ Review: Daniel Radcliffe and Paul Dano Explore the Power of Flatulence
  14. «Swiss Army Man». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  15. Swiss Army Man (2016)
  16. Swiss Army Man

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]