Սուիցիդալ մտքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուիցիդալ մտքերը ընդհանուր բժշկական տերմին է ինքնասպանության մասին մտքերի համար, որոնք կարող են մշակված պլանի նման մանրամասն լինել՝ առանց բուն ինքնասպանության գործողության: Չնայած նրան, որ սուիցիդալ մտքեր ունեցող մարդկանց մեծամասնությունը ինքնասպան չի լինում, որոշները, այնուամենայնիվ, ինքասպանության փորձեր կատարում են:[1] Սուիցիդալ մտքերի շրջանակը տատանվում է թռուցիկ մտքերից մինչև մանրամասն պլանավորում, դերախաղ կամ անհաջող փորձեր, որոնք կարող են կանխամտածված կերպով այնպես կառուցված լինել, որ ձախողվեն կամ բացահայտվեն, կամ կարող են լիովին հաջողությամբ ավարտվելու նպատակ հետապնդել:

Ֆինլադնիայում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինքնասպանությունների 22%-ը իրենց սուիցիդալ մտադրությունը քննարկել են առողջապահության մասնագետի հետ գրասենյակային վերջին այցելության ժամանակ:[2]

Բովանդակություն

[խմբագրել] Ռիսկային գործոններ

[խմբագրել] Հոգեկան խանգարումներ

  • Խոշոր դեպրեսիվ խանգարում, որը պետք է ներառի սոցիալական մեկուսացում
  • Անորեքսիա ներվոզա
  • Պոստտրավմատիկ ստրեսային խանգարում
  • Հարմարվողականության խանգարում
  • Շիզոֆրենիա
  • Անձի սահմանային խանգարում
  • Պանիկական խանգարում
  • Մարմնի դիսմորֆիկ խանգարում
  • Դիսսոցիատիվ ինքնության խանգարում
  • Սոցիոֆոբիա
  • Նյութերի չարաշահում (մասնավորապես՝ ալկոհոլի)
  • Բիպոլար խանգարում (մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ)
  • Սեռական դիսֆորիա

[խմբագրել] Կյանքի իրադարձություններ

  • Վիշտ
  • Սեռական շահագործում
  • Հարաբերությունների խզում
  • Գործազրկություն
  • Մերժվածություն

[խմբագրել] Անցյալ պատմություն

  • Ինքնասպանության նախկին փորձերի պատմություն
  • Պարասուիցիդի մասին ընտանեկան պատմություն

[խմբագրել] Նշանակվող դեղերի կողմնակի էֆեկտներ

Տարբեր նշանակվող դեղեր կարող են որպես կողմնակի էֆեկտ ունենալ սուիցիդալ մտքերը, ինչպիսին է, օրինակ SSRI-ն:

[խմբագրել] Սուիցիդալ մտքերի նախանշանները

  • Հուսահատություն
  • Անհեդոնիա
  • Անքնություն
  • Դեպրեսիա
  • Խիստ անհանգստություն
  • Կոնցենտրացիայի խանգարում
  • Փսիխոմոտոր ագիտացիա
  • Հանկարծակի խուճապ


Օգտագործված աղբյուներ

  • Հոդվածի սկզբնական տարբերակը թարգմանվել է անգլերեն Վիքիպեդիայից
  • Beck, AT; Steer, RA; Kovacs, M; Garrison, B (1985). «Hopelessness and eventual suicide: a 10-year prospective study of patients hospitalized with suicidal ideation». Am J Psychiatry 142 (5): 559–563. 
  • Uncapher, H (2000-2001). «Cognitive biases and suicidal ideation in elderly psychiatric inpatients». Omega 42 (1): 21–36. 
  • Uncapher, H; Gallagher-Thompson, D; Osgood, NJ (1998). «Hopelessness and suicidal ideation in older adults». The Gerontologist 38 (1): 62–70. PMID 9499654. 

Ծանոթագրություններ և նշումներ

  1. Gliatto, Michael F.; Rai, Anil K. (March 1999). «Evaluation and Treatment of Patients with Suicidal Ideation». American Family Physician 59 (6). http://www.aafp.org/afp/990315ap/1500.html։ Վերցված է 2007-01-08. 
  2. Halgin, Richard P.; Susan Whitbourne (2006). Abnormal psychology : clinical perspectives on psychological disorders. Boston : McGraw-Hill, 267–272. ISBN 0-07-322872-9. 

[խմբագրել] Արտաքին հղումներ


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով