Շնող (համայնք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շնող (այլ կիրառումներ)
Երկիր | Հայաստան |
---|---|
Մտնում է | Լոռու մարզ |
Ներառում է | Շնող, Թեղուտ և Քարկոփ |
համայնքապետ | Դավիթ Ղումաշյան |
Բնակչություն (2011) | 2,810 |
Շնող, նախկին համայնք Լոռու մարզում, որի բնակավայրերն ընդգրկվել են Ալավերդի համայնքի կազմում։ Ներառում էր Շնող, Թեղուտ և Քարկոփ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Շնող գյուղն էր։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շնող համայնքը ստեղծվել է Շնող, Թեղուտ և Քարկոփ համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում էր 2,810 մարդ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շնող - Համայնքի ղեկավար և ավագանի - Համայնքներ - Լոռու մարզպետարան
- ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ Արխիվացված 2020-06-04 Wayback Machine