Շնդեղ Գոհարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնդեղ Գոհարի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շնդեղազգիներ
Տեսակ Շնդեղ Գոհարի
Լատիներեն անվանում
olchicum goharae


Շնդեղ Գոհարի (լատին․՝ сolchicum goharae), շնդեղազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, անցողուն պալարասոխուկավոր բույս է։ Պալարասոխուկի արտաքին թեփերը սևավուն են, իսկ ներքինները` վառ նարնջագույն կամ դարչնագույն։ Տերևները երկարավուն են կամ գծային-նշտարաձև, կաշենման, փայլուն, մերկ։ Ծաղիկները սպիտակ են, ետծալի մասերը լայն-էլիպսաձև կամ հակաձվձև, բթավուն։ Տուփիկը երկարավուն է։ Սերմերը գնդաձև են, նիստադիր, բաց դարչնագույն, փոքրիկ արիլոիդով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի շրջակայք, լեռնագագաթ՝ Աղայա և Աբեղաքար, Հաղարծին գյուղի շրջակայք)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1100-2200 մ բարձրությունների վրա, խոտածածկ լանջերին, կրաքարերի վրա, հաճարենու-բոխու անտառներոմ, մարգագետիններում ժայռերի միջև։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ մայիս–հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Համարվում է Հյուսիսային Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործուղություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.