Շյամա Պրասադ Մուկերջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շյամա Պրասադ Մուկերջի
 
Կուսակցություն՝ Akhil Bharatiya Hindu Mahasabha?, Bharatiya Jana Sangh? և Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Նախագահական համալսարան (1921) և Նախագահական համալսարան (1923)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, բարիսթեր և ազատության մարտիկ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր հուլիսի 6, 1901(1901-07-06)[1]
Ծննդավայր Կալկաթա, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր հունիսի 24, 1953(1953-06-24)[2] (51 տարեկան)
Վախճանի վայր Ջամմու և Քաշմիր, Հնդկաստան
Քաղաքացիություն  Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Հայր Ashutosh Mukherjee?
 
Պարգևներ

Շյամա Պրասադ Մուկերջի (բենգալերեն՝ শ্যামা প্রসাদ মুখার্জি, հուլիսի 6, 1901(1901-07-06)[1], Կալկաթա, Բրիտանական կայսրություն - հունիսի 24, 1953(1953-06-24)[2], Ջամմու և Քաշմիր, Հնդկաստան), հնդիկ աջակողմյան քաղաքական գործիչ, ազգայնական, Ջավահառլալ Ներուի առաջին կառավարությունում նախարար, ազգայնական հինդուիստական Բհարատիա ջան սանգհ կուսակցության հիմնադիր[3][4]։ Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ[5]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյամա Պրասադ Մուկերջին ծնվել է 1901 թվականի հուլիսի 6-ին Կալկաթայում, Բրիտանական Հնդկաստան՝ բենգալական հինդուիստական ընտանիքում։ Շյամայի հայրը՝ Աշուտոշ Մուկերջին, եղել է հայտնի փաստաբան։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի քաղաքում՝ Կալկաթայում, որից հետո ուսումը շարունակել է Նախագահական համալսարանում[6]։ Համալսարանն ավարտելուց հետո Շյամա Պրասադ Մուկերջին սկսել է զբաղվել իրավաբանական գործունեությամբ։ Այդ ընթացքում որոշ ժամանակ նաև աշխատել է Կալկաթայի համալսարանում[7][8][9]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական Հնդկաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյաման իր քաղաքական կարիերան սկսել է 1929 թվականին՝ Կալկաթայի համալսարանից ընտրվելով Բենգիալիայի օրենսդրական ժողով։ 1941 թվականից մինչև 1942 թվականը զբաղեցրել է Բենգալիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։

Սկզբնապես Մուկերջին եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության կողմնակից, սակայն 1930-ական թվականներին միացել է Հինդու Մահասահայի աջ հինդուիստական կազմակերպությանը։ 1943 թվականին, առողջական դրության պատճառով Հինդու Մահասահայի կազմակերպության նախագահի պաշտոնից Սավարկարի հեռացումից հետո, Մուկերջին դարձել է այդ կազմակերպության համահնդկական առաջնորդ։ Հինդու Մահասահայի բենգալական բաժանմունքը 1947 թվականի Բենգալիայի երկրորդ բաժանումից և դրան հաջորդող արյունոտ միջհամայնքային բախումներից հետո կարևոր դեր է խաղացել։ Մուկերջին հանդես է եկել ընդդեմ Պակիստանի ստեղծանը և մուսուլմանների ինքնակողմնորոշման իրավունքին։

Անկախությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Ջավահառլալ Ներուն Մուկերջիին ընդգրկել է առաջին կառավարության կազմում՝ որպես աջ քաղաքական ուժերի ներկայացուցիչ։ Շյաման մնացել է նախարարների գրասենյակի կազմում անգամ այն բանից հետո, երբ Մահաթմա Գանդին սպանվել էր Հինդու Մահասահայի հինդուիստական կազմակերպության անդամ Նադհուրամ Գոդսեի կողմից և այդ կազմակերպության գործունեությունը դադարեցվել էր։ 1950 թվականին Մուկերջին հրաժարվել է այդ պաշտոնից ի նշան բողոքի երկու երկրներում փոքրամասնությունների իրավունքների երաշխիքի մասին Ներուի և Պակիստանի վարչապետ Լիակատ Ալի Հանի հետ կնքած համաձայնագրի։

1951 թվականին Մուկերջին հեռացել է Հինդու Մահասաբհի կազմակերպությունից և ստեղծել սեփական Բհարատիա ջան սանգհ կուսակցությունը (Հնդկական ժողովրդական միություն)։ Առաջին համընդհանուր ընտրություններում կուսակցությունը 3 մանդաթ է ստացել, իսկ Մուկերջին դարձել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի պատգամավոր։ Բհարատիա ջան սագհը սկզբնապես համագործակցել է հինդուիստական ռազմականացված Ռաշտրի Սվայամսևակ Սագհ կազմակերպության հետ։

Շյամա Պրասադ Մուկերջին մահացել է 1953 թվականի հուլիսի 24-ին Ջամմու և Քաշմիրում՝ 51 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. «Dr. Shyama Prasad Mookerjee». www.shyamaprasad.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  4. Kingshuk Nag (2015 թ․ նոյեմբերի 18). Netaji: Living Dangerously. AuthorsUpFront | Paranjoy. էջեր 53–. ISBN 978-93-84439-70-5.
  5. «Bharatiya Jana Sangh | Indian political organization». Encyclopedia Britannica. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  6. The Calcutta Review, October 1938. Calcutta University, Kolkata. 1938. էջ 120.
  7. Dash, 1968, էջ 566
  8. Parliamentary Debates: Official Report. Rajya Sabha, Volume 81, Issues 9–15, Council of States Secretariat, 1972, էջ 216
  9. «Recipients of Hony. Degrees». caluniv.ac.in. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյամա Պրասադ Մուկերջի» հոդվածին։