Jump to content

Շմավոն Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շմավոն Թորոսյան
Ծնվել էապրիլի 7, 1926(1926-04-07)[1][2]
ԾննդավայրՈսկեհասկ, Հայաստան[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1984(1984-10-18)[2] (58 տարեկան)
Վախճանի վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԼենինականի մանկավարժական ինստիտուտ (1948)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Շմավոն Թորոսյան Վիքիդարանում

Շմավոն Առաքելի Թորոսյան (ապրիլի 7, 1926(1926-04-07)[1][2], Ոսկեհասկ, Հայաստան[1][2] - հոկտեմբերի 18, 1984(1984-10-18)[2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1957

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շմավոն Թորոսյանի հուշատախտակը Գյումրիում

Ծնվել է ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ գյուղում։ 1948 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1948-1951 թվականներին աշխատել է Ախուրյանի շրջանի ժողկրթբաժնում որպես տեսուչ, 1951-1967 թվականներին՝ որպես ռադիոթղթակից, ապա Լենինականի ռադիոինֆորմացիայի պատասխանատու խմբագիր։ 1966-1981 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1945 թվականին Ախուրյանի «Կոլտնտեսական» շրջանային թերթում։ Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Կյանք, սիրում եմ քեզ» (Մոսկվա, 1962), «Մարդ, քեզ հետ եմ» (Մոսկվա, 1974) բանաստեղծությունների ժողովածուները։ Մահացել է Լենինականում[3]։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

  • Առաջին ղողանջ, Ե., Հայպետհրատ, 1951, 91 էջ։
  • Սիրո թևերով, Ե., Հայպետհրատ, 1956, 89 էջ։
  • Շիրակի առավոտը, Ե., Հայպետհրատ, 1959, 141 էջ։
  • Պատանության հովտից, Ե., Հայպետհրատ, 1963, 92 էջ։
  • Մարդ, քեզ հետ եմ, Ե., «Հայաստան», 1967, 160 էջ։
  • Գագաթների հեռուն, Ե., «Հայաստան», 1972, 22 էջ։
  • Հանդիպում գագաթին, Ե., «Հայաստան», 1972, 235 էջ։
  • Ճերմակ նժույգներ, Ե., «Հայաստան», 1975։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Լերմոնտով Միխայիլ։ Երկերի ժողովածու երեք հատորով։ Հատոր 1.- Երևան։ Հայաստան, 1965.- 449 էջ․- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 572 էջ.- (Ռուս դասականների գրադարան)․- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Կոչևսկի Վիկտոր։ Ցոլքեր.- Երևան։ Հայաստան, 1973.- 212 էջ.- Բովանդ-ից՝ Քո ժպիտն է երկնակամար; Երբ տխրությունն է; Կանաչ էսքիզներ; Ձմռանը թռչելիս; Կիևը նորից; Ասես իմ սիրտն է; Հոգնատանջ հողը; Քնքուշ քո հոգու; Կիևից Կանև են միշտ լողում; Ճանապարհային։
  • Մխարգրձելի Ստեպան։ Կենաց եղբայրության։ Բանաստեղծություններ.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 44 էջ.- Բովանդ-ից՝ Հովհաննես Թումանյանին; Նաիրի Զարյանին։
  • Չեխ և սլովակ բանաստեղծներ․- Երևան։ Հայաստան, 1966.- 237 էջ․- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Ջալիլ Մուսա։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1959.- 226 էջ.- Բովանդ-ից՝ Թռչնակը; Գայլերը; Դվինային։
  • Սիրո և պայքարի երգեր /Թարգմ. ՝ Շ. Թորոսյան, Ա. Սահակյան.- Երևան։ Հայաստան, 1971.- 72 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ.- Բովանդ-ից՝ Մոսաշվիլի Իլո. Ով, իմ հայրենիք; Փոստատարը։
  • Տաջիկական քնար.- Երևան։ Հայաստան, 1973.- 379 էջ.- Բովանդ-ից՝ Աշուր Սաֆար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 198.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 211
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շմավոն Թորոսյան» հոդվածին։