Շիրազի աղցան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրազի աղցան
Իրանական խոհանոց
Ենթատեսակաղցան և Խավարտ
Առաջացման երկիր Իրան
 Shirazi salad Վիքիպահեստում

Շիրազի աղցանը (պարս.՝ سالاد شیرازی sālād shirāzi)[1] պարսկական աղցան է, որ անվանել են ի պատիվ Իրանի հարավային Շիրազ քաղաքի, որտեղ աղցանը ստեղծվել է[2][3][4]։ Համեմատաբար նոր ուտեստ է, որ թվագրվում է լոլիկի՝ Իրան մուտք գործելուց հետո ինչ-որ մի ժամանակ՝ 19-րդ դարի վերջերին՝ Ղաջարական ժամանակաշրջանում[5]։ Աղցանի հիմնական բաղադրամասերն են վարունգը, լոլիկը, սոխը, ձիթայուղը, համեմունքներ, մրգային թթվահյութ, թեև երբեմն լայմի հյութ ևս օգտագործվում է դրա պատրաստման մեջ[1][6]։ Իրանում աղցանն ուտում են տարին կլոր՝ որպես լրացնող կերակրատեսակ մսով ուտեստների, օրինակ, քաբաբի հետ[6][7][8], հիմնական ուտեստից առաջ կամ հետո[9]։ Շիրազի աղցանը մատուցվում է նաև պարսկական ավանդական լուբիա պոլոյի հետ, որը լոլիկով, բրնձով, կանաչ լոբով, գառան կամ տավարի մսով ուտեստ է[10]։ Խոհարարական գրքերի հեղինակ Ջիլա Դանա Հաերին այն նկարագրում է որպես զովացնող, ամառային աղցան[2]։ Շիրազի աղցանը համարվում է ազգային խոհանոցի կարևոր, լրացնող ուտեստներից մեկը[3]։ Այն կարող է նաև որպես խաշած կծու ուտեստների ամոքունք օգտագործվել՝ կծվությունը մեղմելու համար[11]։ Այն սովորաբար խրթխրթան է, հյութեղ[1][12], և ինչ-որ չափով նման է պիկո դե գալոին և Իսրայելական աղցանին.[8][13]:

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանական լուբիա պոլո (կանաչ լոբով բրինձ) և Շիրազի աղցան

Շիրազի աղցանի հիմնական բաղադրամասերն են մանր կտրտած վարունգը, լոլիկը և սոխը, որոնք խառնում են մրգային թթվահյութով, կամ կիտրոնի ու լայմի հյութով և ավելացնում չորացրած անանուխ[1][2]։ Ձիթայուղը, աղը և պղպեղն ավելացնում են ըստ ճաշակի[2][3], իսկ լրացուցիչ բաղադրամասերն ընդգրկում են մանրացրած անանուխ, մաղադանոս, սամիթ, սումակ և կարմիր քացախ[8][9]։ Աղցանը կարող է ունենալ թթու կամ աղի համ, ընդ որում, համն առավել ընդգծված է, եթե պատրաստվել է մատուցելուց մեկ կամ ավելի ժամ առաջ, որը թույլ է տալիս, որ համերը միախառնվեն[2]։ Այն կարող է մատուցվել հացի տեսակների՝ պիտայի կամ լավաշի հետ[6] կամ պանրի ու ընկուզեղենի հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Shafia, L. (2013). The New Persian Kitchen. Potter/TenSpeed/Harmony. էջ 59. ISBN 978-1-60774-358-3. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dana-Haeri, J.; Lowe, J.; Ghorashian, S. (2011). New Persian Cooking: A Fresh Approach to the Classic Cuisine of Iran. I.B.Tauris. էջ 181. ISBN 978-0-85771-955-3.
  3. 3,0 3,1 3,2 «Shirazi salad». The Irish Times. 2013 թ․ մարտի 21. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. Vartanian, A.; Kubal, A.; Wolfe, L. (2014). The Paleo Foodie Cookbook: 120 Food Lover's Recipes for Healthy, Gluten-Free, Grain-Free & Delicious Meals. Page Street Publishing. էջ 217. ISBN 978-1-62414-049-5.
  5. Chehabi, H. E. (2003 թ․ մարտի 1). «The Westernization of Iranian Culinary Culture». Iranian Studies. 36 (1): 43–61. doi:10.1080/021086032000062875. ISSN 0021-0862. S2CID 162389157.
  6. 6,0 6,1 6,2 Raichlen, S. (2008). The Barbecue! Bible 10th Anniversary Edition. Workman Publishing Company. էջ 118. ISBN 978-0-7611-5957-5.
  7. «Caspian Grill's chicken kabobs with basmati rice and shirazi salad». C-J Recipes. 2012 թ․ մարտի 8. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. 8,0 8,1 8,2 Stewart, B.; Edwards, D.; Warner, J. (2013). Paleo Fitness: A Primal Training and Nutrition Program to Get Lean, Strong and Healthy. Ulysses Press. էջ 251. ISBN 978-1-61243-207-6.
  9. 9,0 9,1 Reid, S. (2006). Fitting Into Your Genes: Healthy Living And Eating in Philadelphia. Peconic Press. էջ 165. ISBN 978-0-9768176-2-8.
  10. Kelly, Rachel (2014 թ․ օգոստոսի 26). «18 recipes for leftover mint». the Guardian. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  11. «A Persian feast». www.ajc.com. 2015 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. «Shirazi Salad Recipe». Bon Appétit. 2013 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  13. Eshghi, Abrisham (2013 թ․ հունիսի 30). «Time for Israelis and Iranians to rediscover their similarities - Opinion». Haaretz.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.

Հավելյալ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Onion, Medium Spring; Sliced, Thinly (2013 թ․ մայիսի 5). «Shirazi Salad». Bon Appétit. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]