Շերվուդ Վոշբըրն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերվուդ Վոշբըրն
Ծնվել էնոյեմբերի 26, 1911(1911-11-26)[1][2]
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[3][4]
Մահացել էապրիլի 16, 2000(2000-04-16)[1][2] (88 տարեկան)
Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհնագետ, մարդաբան, նախապատմության ուսումնասիրող, հնեամարդաբան, պրիմատոլոգ և biological anthropologist
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Groton School?[5]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7][8]
Գիտական ղեկավարԷռնեստ Հյութըն[3]
Եղել է գիտական ղեկավարՎինսենթ Սարիչ
Պարգևներ

Շերվուդ Լարընդ Վոշբըրն (նոյեմբերի 26, 1911(1911-11-26)[1][2], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[3][4] - ապրիլի 16, 2000(2000-04-16)[1][2], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6]), մականունը՝ «Շերրի», ամերիկյան ֆիզիկական մարդաբան և ռահվիրա էր պրիմատոլոգիայի բնագավառում։ Բացահայտել է բնական միջավայրում պրիմատների ուսումնասիրությունը։ Նրա հետազոտությունն ու ազդեցությունը պրիմատների վարքագծի և մարդու ծագման համեմատական վերլուծության տեսություններում մարդու էվոլյուցիայի բնագավառում ուսումնասիրության նոր ընթացքի հիմք են հանդիսացել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել և մեծացել է Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում, տեղի Եպիսկոպոսական աստվածաբանական դպրոցի դեկան Հենրի Բրեդֆորդ Վոշբըրն Ավագի և Էդիթ Բաքինգհեմ Հոլլի ընտանիքում։ Նա Հենրի Բրեդֆորդ Վոշբըրնի կրտսեր եղբայրն էր։ Պատանեկության տարիներին Վոշբըրնին շատ էր հետաքրքրում բնության պատմության բնագավառը և դպրոցական արձակուրդների ընթացքում աշխատում էր Հարվարդի Համեմատական կենդանաբանության թանգարանում ցուցանմուշների և հավաքածուների հետ։

Վոշբըրնը 1935 թվականին Սամմա քում լոուդիով՝ բարձրագույն պատվով ավարտել է Հարվարդի համալսարանը մարդաբանության բակալավրի աստիճանով, որին 1940 թվականին հետևել է փիլիսոփայության դոկտորի աստիճանը։ Միառժամանակ Վոշբըրնը նպատակադրել էր կենդանաբանության դոկտորանտուրան իսկ ավարտական դպրոցի առաջին տարում Ասիական պրիմատների արշավախմբի հետ Հարավային Ասիայում աշխատել է որպես օգնական։ Նրա՝ որպես շրջանավարտ ուսանողի աշխատանքը համեմատական անատոմիայում, համեմատական հոգեբանությունում, կենդանիների տեղաշարժման մեխանիկայի և պալեոնտոլոգիայի մեջ, նպաստել է նրա մոտ էվոլյուցիոն ծագման ուսումնասիրության ուղղությամբ բազմաառարկայական հեռանկարի ձևավորմանը։ Վոշբըրնն ամուսնացել է Հենրիետտա Փիզի հետ 1938 թվականին, ունեցել են երկու զավակ՝ Շերվուդ «Թաքը» և Սթենը։ Այնուհետև նրանք բնակվել են Նյու Յորքում, Չիկագոյում, Իլինոյսում և Կալիֆոռնիայում՝ Բերկլիում, որտեղ Շերվուդը զբաղեցրել է համալսարանական պաշտոններ։ Վոշբըրնը մահացել է 2000 թվականին Բերկլիում, 88 տարեկան հասակում։

Հարվարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոշբըրնն ընդգրկվել է Հարվարդի շրջանավարտների ծրագրում կենդանաբանության դոկտորանտուրայի նպատակադրմամբ։ Նրա հետաքրքրությունը փոխվել է դեպի մարդաբանություն այն բանից հետո, երբ նրան դրդել են մասնակցելու տվյալ թեմայի վերաբերյալ ներածական սեմինարին, որը վարում էր նրա սկսնակ խորհրդական և ընտանիքի մտերիմ ընկեր Ալֆրեդ Թազըրը։ Գտնելով հնագիտության, ծեսերի և մարդու էվոլյուցիան խթանելու համադրումը, նա ընդգրկվել է Էռնեստ Հյութընի գլխավորած ֆիզիկական մարդաբանության ծրագրում, կարողանալով ներառել համեմատական անատոմիայի և պալեոնտոլոգիայի կենդանաբանական իր հետազոտությունը մարդկային էվոլյուցիայի ուսումնասիրման իր մոտեցման մեջ։ Հարվարդի ֆիզիկական մարդաբանության ծրագրի դոկտորանտները չեն սահմանափակվել մարդաբանության ֆակուլտետով անհրաժեշտ պատրաստություն ապահովելու համար, ինչը Վոշբըրնը համարել է բախտորոշ, քանի որ փորձը նրան օժտել է խորը գնահատանքով առ այն, թե որքան ավելին կարելի է սովորել, երբ վերլուծության մեջ բազմառարկայական ջանք է կիրառվում։

Դոկտորանտուրայում ուսանելիս Վոշբըրնը ստացել դաշտային աշխատանքով զբաղվելու առաջին հնարավորությունը։ Նա ծառայել է կենդանաբան Հարոլդ Ջեյ Քուլիջին որպես օգնական 1935–1936 թվականների Ասիական պրիմատների արշավախմբում։ Մալայզիայում նա օգնել է հավաքել կոլոբուս և մակակա կապիկների և օրանգուտանի տարբեր տեսակների նմուշներ։ Շրի Լանկայում և Թաիլանդում նա հավաքել է նաև լարի գիբոնի նմուշներ և դիտարկել նրանց վարքը բնական միջավայրում։ Վերադառնալով Հարվարդ, հավաքածուի վրա այս աշխատանքը երբեմն նա շարունակել է Գեբրիել Լասկերի աջակցությամբ։ Վոշբըրնը հետագայում գնահատել է Լասկերի և իր միջև ընթացող քննարկումների այս ժամանակահատվածը (1938 թվական) իբրև մարդու փոփոխությունների վերաբերյալ նրա տեսակետների ձևավորող։ Վոշբըրնի համար մարդկային փոփոխականությունը պետք է հասկանալ բնակչության գենետիկայի առումով և ոչ թե ըստ ռասայական և բաղկացուցիչ տիպաբանության պայմանների, ինչպես բնութագրում էր նրա դոկտորական խորհրդատու Հյութընը[Ն 1][Ն 2]:

Նրա դոկտորական թեզը չափահաս մակակների և լանգուրների կմախքների համամասնությունների չափիչ գնահատման վերաբերյալ էր, շնորհվել էր 1940 թվականին և Հարվարդի մարդաբանության ֆակուլտետում ոչ-մարդանման պրիմատների ուսումնասիրության համար առաջինն էր[Ն 3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով Հարվարդը, Վոշբըընն ութ տարի պաշտոնավարել է որպես անատոմիայի դոցենտ Կոլումբիայի համալսարանական բժիշկների և վիրաբույժների քոլեջում։ 1947–1958 թվականներին եղել է Չիկագոյի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր, որոշ ժամանակ աշխատելով որպես ամբիոնի վարիչ։ Նա տեղափոխվել է Չիկագոյի համալսարանից Բերկլի՝ Կալիֆոռնիա նահանգում, որտեղ դասախոսել է մինչև 1979 թվականին իր կենսաթոշակի անցնելը։ 1975 թվականին համալսարանը նրան ընտրել է Համալսարանի պրոֆեսոր հանձնաժողովում՝ 35 նման նշանակումներից, որը տրվել էր 1960 թվականին պաշտոնի ստեղծման պահից ի վեր[Ն 4]:

Տպագրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաղ մարդկանց սոցիալական կյանքը, Նյու Յորք, Վայքինգ հիմնադրամ, 1961
  • Ուսուցչի էվոլյուցիան Մարդաբանության տարեկան գրախոսություն։ 1983.
  • "Մարդու էվոլյուցիան", Սայընթիֆիք ըմերիքըն վի239 էն3 փի194–208 1978 սեպտեմբեր
  • Մարդկային էվոլյուցիա. Կենսահասարակական հեռանկարներ, Էլիզըբեթ Մքքաունի խմբագրությամբ, Մենլո Փարք, Քալիֆոռնիա. Բենջըմին/Քամմինգզ հրատ. Քօ. 1978
  • Կապկից մարդ. Մարդու էվոլյուցիայի ուսումնասիրություն, Բասթըն. Լիթը, Բրաուն։ 1973.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովելլ 2004
  2. Թութըլ 2000
  3. Հովելլ 2004
  4. Համալսարանական դասախոսություններ, Կալիֆոռնիայի համալսարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Howell, F. Clark (2004). «Sherwood Larned Washburn». Biographical Memoirs of the National Academy of Sciences. 84: 348–366.
  • «Sherwood Washburn — Famed Anthropologist». San Francisco Chronicle. 2000 թ․ ապրիլի 20. էջ C5.
  • Saxon, Wolfgang (2000 թ․ ապրիլի 19). «Sherwood Washburn, Pioneer in Primate Studies, Dies at 88». The New York Times.
  • Tuttle, Russell H. (2000 թ․ դեկտեմբեր). «Sherwood Larned Washburn (1911–2000)» (PDF). American Anthropologist. 102 (4): 865–869. doi:10.1525/aa.2000.102.4.865.
  • Redman, Samuel J. (2016). Bone Rooms: From Scientific Racism to Human Prehistory in Museums. Harvard University Press. ISBN 978-0-674-66041-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]