Շալվա Լոլաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շալվա Լոլաձե
Դիմանկար
Ծնվել էապրիլի 16, 1916(1916-04-16)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 25, 1945(1945-04-25) (29 տարեկան)
Մահվան վայրԹեսել, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
ԳերեզմանՆիդերլանդներ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունօդաչու և ռազմական գործիչ
 Shalva Loladze Վիքիպահեստում

Շալվա Լոլաձե (վրաց.՝ შალვა ლოლაძე, ապրիլի 16, 1916(1916-04-16), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1945(1945-04-25), Թեսել, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), վրացական ծագմամբ խորհրդային զինվորական, ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի կապիտան, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է գերմանական գերության մեջ և անդամակցել Վերմախտի Վրացական լեգեոնին, որտեղ ստացել է երկրորդ լեյտենանտի կոչում։ Հոլանդական Թեսել կղզում գլխավորել է վրացի լեգեոներների ապստամբությունը, ինչի ընթացքում էլ սպանվել է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի պահին ծառայել է Կարմիր բանակում։ Ունեցել է ավիացիայի կապիտանի կոչում, ղեկավարել էսկադրիլիա։ Գերմանացիները նրա ինքնաթիռը խոցել էին 1942 թվականին Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում, որից հետո Լոլաձեն գերեվարվել է[2]։ Մտել է Վերմախտի վրացական լեգեոնի շարքերը, լեյտենանտի կոչումով ծառայությունն անցկացրել «Թամար թագուհի» անունը կրող 882-րդ հետևակային գումարտակում։ 1945 թվականի փետրվարի 6-ին գումարտակը տեղակայված էր Հոլանդիայի (Նիդերլանդներ) Թեսել կղզում և զբաղվում էր գերմանական պաշտպանական կառույցների շինարարությամբ՝ հակառակորդի դեսանտի հնարավոր հետմղմանը նախապատրաստվելու համար։ Ողջ մնացած լեգեոներների խոսքով՝ գերմանացիները իրենց նկատմամբ անվստահություն ունեին և վերաբերում էին բավականին վատ։ Նրանք վրացիներին չէին տրամադրում հրազեն, ինչի հետևանքով գերմանացիների նկատմամբ լեգեոնականների մոտ սերմանվել էր թշնամանք և ատելություն[3]։

1945 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը, հուսալով, որ դաշնակից զորքերն արագորեն ափ կիջնեն, վրացական գումարտակի խորհրդային նախկին զինվորականները (հոլանդական դիմադրության ուժերի մասնակցությամբ) գերմանացիների դեմ ապստամբություն բարձրացրեցին և կարճ ժամանակահատվածում կղզին փաստացի վերցրեցին իրենց վերահսկողության տակ։ Ապստամբության ամենասկզբում սպանվեց մոտ 400 գերմանացի զինվորական. կտրել էին գրեթե բոլորի կոկորդները (զինվորականների մեծ մասն սպանվել էր քնած ժամանակ)։ Ապստամբության ողջ մնացած մասնակիցների վկայությամբ՝ հարձակման ազդանշան դարձավ ապստամբներից մեկի կողմից ռուսերենով արված արտահայտությունը «С днём рождения» (հայերեն՝ Ծնունդդ շնորհավոր)։ Դրանից անմիջապես հետո, զինվորականների խումբը սպանեց 822-րդ գումարտակի եֆրեյտոր Ալեքս Ռեյնհարդին[3]։ Սակայն ապստամբներին չհաջողվեց գրավել կղզու հյուսիսային և հարավային առափնյա մարտկոցները։ Ի պատասխան, գերմանական հրամանատարությունը մայրցամաքից կղզի ուղարկեց ծովային հետևակի 163-րդ գնդից դեսանտ (շուրջ 2000 մարդ)[4]։ Երկու շաբաթ տեղի ունեցած կատաղի մարտերից հետո գերմանական դեսանտը կարողացավ հետ վերադարձնել կղզին։

Ողջ մնացած ապստամբները բաժանվել էին մի քանի խմբի և շարունակել դիմադրությունը՝ անցնելով պարտիզանական մարտավարության և հեռանալով ականապատ դաշտերից այն կողմ։ Ապրիլի 25-ի մարտերից մեկում զոհվել է Լոլաձեն[5]։ Կղզում մարտական գործողությունները շարունակվել են նույնիսկ այն բանից հետո, երբ գերմանական զորքերը կապիտուլացվեցին (մայիսի 5-ին՝ Նիդերլանդներում և մայիսի 8-ին՝ Գերմանիայում)։ Միայն մայիսի 20-ին կղզում իջեցված կանադական ուժերը, որոնք գործում էին Դաշնակցային ուժերի կազմում, կարողացան կանգնեցնել Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին մարտերից մեկը[6]։ Այդ պահին ապստամբության մասնակիցներից ողջ էր մնացել միայն 228 մարդ[7]։

Շալվա Լոլաձեն իր համածառայակիցների հետ միասին թաղվել է կղզու վրացական զինվորական գերեզմանատանը, որն ստացել է Լոլաձեի անունը[8]։ Տեղացիներն այն անվանում են նաև «Ռուսական գերեզմանատուն»[3][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Maass, Walter B. (1970), The Netherlands at war: 1940—1945, p. 231. Abelard-Schuman
  2. Бычков Л. Н. Партизанское движение в годы Великой Отечественной войны, 1941—1945: краткий очерк. — М.: Мысль, 1965. — С. 403.
  3. 3,0 3,1 3,2 Георгий Зотов. А тогда мы все были «русскими» Արխիվացված 2018-07-25 Wayback Machine // Аргументы и факты, № 19, 07 мая 2008.
  4. Фото дня: последнее сражение Второй мировой в Европе Արխիվացված 2018-01-17 Wayback Machine // Военное обозрение
  5. Henri A. van der Zee. The hunger winter: occupied Holland, 1944—1945. — Lincoln: University of Nebraska Press, 1998, pp. 218—219. — ISBN 0-8032-9618-5
  6. Победы после Победы Արխիվացված 2020-08-15 Wayback Machine // Военное обозрение
  7. «Последняя битва Европы». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  8. Георгий Мамулия. Грузинский легион в борьбе за свободу и независимость Грузии в годы Второй мировой войны. — Тбилиси: Цодна, 2003. — ISBN 9994076639 ; 9789994076635
  9. Георгий Джахая. Операция «С днём рождения!» Последняя битва Европы // Грузия онлайн, 08.05.2016.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]