Նուտելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուտելայի 400 գրամանոց տարան

Նուտելան (իտալ.՝ Nutella) պնդուկով շոկոլադե կրեմի ապրանքանիշ է, որը պատկանում է իտալական Ferrero ընկերությանը և վաճառվում աշխարհի 75 երկրներում՝ այդ թվում և Հայաստանում։ Համաձայն ապրանքանիշի պաշտոնական տվյալների, Նուտելայի հիիմնական բաղադրամասերն են շաքարը (քաշի 50%-ից ավելին) և բուսական յուղերը (մեծամասամբ՝ արմավենու յուղը), որոնց հաջորդում են պնդուկը, պինդ կակաոն և ճարպազրկված կաթը։[1]

Շատ երկրներում Նուտելան գովազդվում է որպես «պնդուկով կրեմ», սակայն մասնավորապես Իտալական օրենքներին համաձայն այն չի կարող ներկայացվել որպես այդպիսին, քանզի չի համապատասխանում պինդ կակաոի նվազագույն պարունակության չափանիշներին։ Կրեմի կալորիականության մոտ կեսն ապահովվում է ճարպերի հաշվին (37 գրամանոց բաժնի 11 գրամը), և մոտ 40%-ը՝ շաքարի հաշվին (37 գրամից 20-ը)։[2]

2011 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում սպառողական դասակարգային պահանջի (class action) հիման վրա դատավարություն էր սկսվել Նուտելան արտադրող Ferrero ըներկության նկատմամբ, որը համաձայնվել էր ծածկել բողոքները շուրջ $3 միլիոնի հասնող տույժերի հաշվին։ Դատավարության պատճառ էր հանդիսացել անազնիվ գովազդային քաղաքականությունը, որը ներկայացնում էր ապրանքատեսակը որպես առավել առողջարար, քան այն իրականում հանդիսանում է։[3][4]


  1. NUTELLA: Nutritional Information Panel
  2. «Nutrition Facts and Analysis for Chocolate-flavored hazelnut spread»։ NutritionaData։ http://www.nutritiondata.com/facts-C00001-01c21Pe.html։ Վերցված է 2008-11-09։ 
  3. [Ferrero sets aside $3 million for Nutella U.S. class action http://www.reuters.com/article/2012/04/29/us-italy-nutella-idUSBRE83S07Y20120429]
  4. Nutella health claims net $3.05 million settlement in class-action lawsuit