Նոր ազգային պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր ազգային պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՄիտտե
Մասն էԲեռլինի պետական թանգարաներ
ՀասցեPotsdamer Straße 50, Berlin10785Potsdamer Straße? (50)
Հիմնադրվել է1968[2]
Կայքsmb.museum/museen-und-einrichtungen/neue-nationalgalerie/home.html և smb.museum/en/museums-institutions/neue-nationalgalerie/home/
Քարտեզ
Քարտեզ

Նոր ազգային պատկերասրահ (գերմ.՝ Neue Nationalgalerie), գեղարվեստական թանգարան Բեռլինում, մտնում է Բեռլինի` 20-րդ դարի արվեստին նվիրված պետական թանգարանների կազմի մեջ[3](գերմ.):

Թանգարանի շենքը կառուցված է Լյուդվիգ Միս վան դեր Ռոէի նախագծով և ղեկավարությամբ և համարվում է դասական մոդեռնիզմի նմուշ։ Բեռլինի պատկերասրահի և Դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարանի հետ Նոր ազգային պատկերասրահը համարվում է բեռլինյան «Կուլտուրֆորում»-ի հիմնական թանգարանային հաստատություններից մեկը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ազգային պատկերասրահը միակ թանգարանայն կառույցն է, որն ստեղծվել է Լյուդվիգ Միս վան դեր Ռոէի կողմից Գերմանիայում Երկրորդ աշխարհամարտից հետո։ Թանգարանի շինարարությունը հանձնարարված էր գերմանացի հայտնի ճարտարապետին 1962 թվականին, երբ Միս վան դեր Ռոէն արդեն 76 տարեկան էր։ Շինարարությունն ավարտվել է 1968 թվականին, ճարտարապետի մահից մեկ տարի առաջ։ Նոր ազգային պատկերասրահն առաջին թանգարանն էր, որն իր դռները կրկին բացել է վերականգնված «Կուլտուրֆորումում»։ Դրա մոտակայքում տեղակայված են Հանս Շարունի նախագծով կառուցված Պետական գրադարանը և Բեռլինյան ֆիլարմոնիայի շենքը։

Նոր ազգային պատկերասրահի նախագծում Միս վան դեր Ռոէն իրականացրել է իր «համընդհանուր տարածության» գաղափարը։ 105×110 մ չափերով գրանիտե տերասսայի վրա տեղադրված է մետաղե քառակուսի պավիլիոն։ Շինության վերնածածկի չորս ձողերից յուրաքանչյուրը 64.8 մ է, իսկ գլխավոր սրահի ապակյա պատերը 7.2 մ խորությամբ մտած են շենքի մեջ։ Վերնահարկը երկու կողմերից պահվում է մետաղյա սյուներով, ինչի շնորհիվ գլխավոր սրահը միասնական ընդարձակ տարածքի տեսք ունի, որը ձևավորված է միայն երկու ազատ տեղադրված սյուներով և մի քանի աստիճաններով, որոնք տանում են դեպի նկուղային հարկ։ Գլխավոր սրահում անց են կացվում փոփոխվող ցուցադրություններ։ Ժամանակավոր ցուցադրությունները գտնվում են նկուղային հարկերում։ Արևմտյան կողմից շինությունը շրջապատված է քանդակների պարտեզով։

Նոր ազգային պատկերասրահի ապակե պավիլիոնը

Նոր ազգային պատկերասրահի համար Միս վան դեր Ռոէի կողմից առաջարկված ճարտարապետական թաքնված դասական ոճն այն վեր է ածում անտիկ պոդիումային տաճարի ժամանակակից տարբերակի, որտեղ պահպանված են Կարլ Ֆրիդրիխ Շինկելի և նրա դպրոցի կողմից ներդրված բեռլինյան ճարտարապետական ավանդույթները։ Շինությունը, շնորհիվ նկուղային հարկի և գլխավոր սրահի անսովոր տարբաժանման, հաջողությամբ օգտագործվում է ցուցադրություններ կազմակերպելու համար։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ազգային պատկերասրահում պահվում են XX դարի գեղանկարներ և քանդակներ` ժամանակակից կլասիցիզմից մինչև 1960-ականների արվեստ, որոնք գտնվում են Բեռլինի պետական թանգարանում։ Թանգարանում որոշակիորեն պահպանվում են 1919-1937 թվականներին գերմանացի արվեստի պատմաբան Լյուդվիգ Յուստի կողմից ստեղծված ավանդույթները։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինում «20-րդ դարի հավաքածու» ստեղծելու որոշումն ընդունվել է դեռ 1945 թվականին քաղաքային խորհրդի կողմից։ Նախաձեռնությունն Ադոլֆ Յաննաշինն ու Լյուդվիգ Յուստինն էր։ Քաղաքային ավագանու անդամներից և երեքական արվեստի պատմաբանից ու նկարիչներից բաղկացած խորհուրդն ստեղծվել է միայն 1947 թվականին։ Բեռլինի պետական թանգարանների տնօրեն 69-ամյա Լյուդվիկ Յուստին ցանկանում էր նախ և առաջ հեռացնել էքսպրեսիոնիզմին վերաբերող հատվածները, սակայն հանդիպեց հանձնաժողովի այլ անդամների դիմադրությանը, ովքեր ցանկանում էին վավերացնել հետպատերազմյան ժամանակակից արվեստը։ Ցուցադրություններն այդ ժամանակ անց էին կացվում բեռլինյան Քաղաքային պալատի Պետական խորհրդի սրահում։ Բեռլինում ժամանակակից թանգարան ստեղծելու բոլոր ջանքերը կորան քաղաքի բաժանման և երկու գերմանական պետություններ ստեղծվելու հետ։ «20-րդ դարի պատկերասրահ»-ն իր մասին նորից հիշեցրեց 1949 թվականին Արևմտյան Բեռլինի քաղաքային թանգարանի շրջանակներում։ Ֆոնդը պետք է նորից ստեղծվեր։ Կորցրած ցուցանմուշները վերադարձնել հաջողվեց միայն որոշ դեպքերում։ Պատկերասրահի ցուցադրությունը գործել է նախ կազինոյի շենքում Յեբենշտրասսե փողոցում (գերմ.՝ Jebensstraße), «Կենդանաբանական այգի» կայարանի շենքի հետևում, որտեղ նաև տեղակայված էր Արվեստների գրադարանը, իսկ այսօր գտնվում է Բեռլինի լուսանկարների թանգարանն ու Հելմուտ Նյուտոնի ֆոնդը։ 1953 թվականին Արևմտյան Բեռլին վերադարձավ Ազգային պատկերասրահի ֆոնդի դուրս բերված հավաքածուի մի մասը, որը նախ ցուցադրվել է Բեռլին-Դալեմում, իսկ 1959 թվականից հետո` Շարլոտենբուրգ պալատում։ Երկու հաստատություններն էլ զուգահեռաբար միջոցներ էին ձեռք առնում` ցուցադրության մեջ դասական մոդեռնի խնդիրները լուծելու համար։ Ազգային պատկերասրահի և քաղաքային «20-րդ դարի պատկերասրահ»-ի համար գնումներ կատարելու գործընթացը նկատելիորեն հեշտացավ` 1957 թվականին՝ Պրուսական մշակութային ֆոնդի ստեղծման հետ։ 1961 թվականին, երբ Բեռլինի պատի կառուցման հետ պարզ դարձավ, որ արևմտյան ու արևելյան ֆոնդերի միավորումը տեսանելի ապագայում հնարավոր չէ, որոշում ընդունվեց հավաքածուի մնացորդները հավաքել «Կուլտուրֆորում»[4]-ում կառուցվող նոր գեղարվեստական թանգարանում, որի կառուցումը հանձնարարվել էր Միս վան դեր Ռոէին։

Հավաքածուն 1968 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը պաշտոնապես բացվել է 1968 թվականին Փիթ Մոնդրիանի ցուցահանդեսով։ Առաջին տնօրեն նշանակվեց Վերներ Հաֆթմանը, ում հաջողվեց հավաքածու ստեղծել հավաքածուի մնացորդներից։ Նախ նոր շինություն տեղափոխվեց «20-րդ դարի պատկերասրահ»-ը և Ազգային պատկերասրահի բոլոր ֆոնդերը, իսկ 1986 թվականին «Ռոմանտիկայի պատկերասրահը» տարածքի պակասի պատճառով վերադարձավ Շառլոտենբուրգի պալատից և Նոր ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունն այդտեղից ամբողջությամբ տեղափոխեց 20-րդ դարի արվեստի գործերը։

Քանդակագործ Հենրի Մուրի քանդակը Նոր ազգային պատկերասրահում

Նոր ազգային պատկերասրահի բյուջեն ի սկզբանե խիստ սահմանափակ էր նոր ձեռքբերումների համար։ 60-ականների վերջերին այն կազմում էր մոտ 200.000 գերմանական մարկ։ Համեմատության համար, օրինակ, Հյուսիսիային Ռեյն հողերի գեղարվեստական հավաքածուն կազմում էր 10 միլիոն մարկ։ Պատկերասրահը շատ նկարներ ձեռք էր բերում բեռլինյան վիճակախաղերի օգնության շնորհիվ, իսկ 1977 թվականից սկսած պատկերասրահին օգնում է նաև «Ազգային պատկերասրահերի ընկերներ» կազմակերպությունը[5]։ Հասարակությունը հաճախ ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել թանգարանի կոնցեպցիայի ստեղծման և դրա գնումների քաղաքակության հարցերում։ Հաֆթմանը կարողացավ հստակ ուղեգծեր որոշել հավաքածուի համար և դրանք տեղափոխել միջազգային համատեքստ։ Ժանրերի միջև տարանջատման դեմ հանդես եկող Հաֆթմանի դիրքորոշումը 1968 թվականից հետո հանգեցրեց մի իրական բախումների, որոնք ավարտվեցին թանգարանի մի քանի ապակիներ կոտրելով ու անգամ` դրանց վրա կրակելով։

1982 թվականին թանգարանի կողմից ձեռք բերված Բարնետ Նյումանի "Who's Afraid of Red, Yellow and Blue IV" կտավը խիստ բացասական քննադատության արժանացավ դեղին մամուլի կողմից, անգամ սպառնալիքներ հնչեցին թանգարանի տնօրեն Դիտեր Հոնիշուի հասցեին։ Կտավմն ի վերջո ոչնչացվեց մի ուսանողի կողմից։ Հոնիշը պատկերասրահի դռները բացեց ամերիկյան գեղանկարի, մասնավորապես, «գունավոր գեղանկարի» առջև` գիտակցորեն հակադրելով այն փոփ-արթին, որը հավաքված էր Քյոլնի Լյուդվիգ թանգարանում։

Հավաքածուն 1990 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի վերամիավորումից հետո փոխվեց Նոր ազգային պատկերասրահի տեսքը։ Այն նորից հայտնվեց Բեռլինի Թանգարանային կղզու Ազգային պատկերասրահի կազմում։ 1993 թվականին վերակազմակերպվեցին ֆոնդերը։ Եթե «Ռոմանտիկայի պատկերասրահ»-ի վերամիավորումը Շառլոտտենբուրգի պալատի հին ֆոնդերի հետ և դասական մոդեռնի հավաքածուների համալրումն անցան առանց խնդիրների, ապա ԳԴՀ-ի և Արևմտյան Գերմանիայի հետպատերազմական արվեստի ինտեգրումն ավելի բարդ էր։ Ցուցանմուշների տեղադրումը խստագույն դիմադրության հանդիպեց և պատճառ դարձավ այսպես ասած գերմանա-գերմանական վեճերի նկարների մասին, որոնք տևեցին մեկ տարի։ Այս պահին ԳԴՀ-ից արվեստի որևէ գործ պատկերասրահում ներկայացված չէ։ Համբուրգյան կայարանի վերակառուցումից հետո Նոր ազգային պատկերասրահը ցուցադրում է բացառապես դասական մոդեռնից մինչև 70-ական թվականներին վերաբերող արվեստի գործեր։

2004 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր պատկերասրահում ցուցադրվում էր նյույորքյան հայտնի Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցահանդեսը Das Moma in Berlin («Moma-ն Բեռլինում») խորագրով։

2007 թվականի հոկտեմբերին թանգարանը կրկնել է այդ հաջողությունը` ընդունելով 19-րդ դարի ֆրանսիական արվեստի գլուխգործոցների ցուցադրությունը։

2008 թվականին պատկերասրահի հավաքածուն համալրվեց Շարֆ-Հերստենբերգի սյուրռեալիստական թանգարանի հավաքածուով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր ազգային պատկերասրահ» հոդվածին։