Նորա Ջեմիսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորա Ջեմիսին
Ծնվել էսեպտեմբերի 19, 1972(1972-09-19)[1][2] (51 տարեկան)
ԾննդավայրԱյովա Սիթի, Այովա, ԱՄՆ
Գրական անունN. K. Jemisin
Մասնագիտությունվիպասան, գիտաֆանտաստիկ գրող և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹուլեյնի համալսարան
Ժանրերֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներThe Inheritance Trilogy? և The Broken Earth?
Պարգևներ
Կայքnkjemisin.com
 N. K. Jemisin Վիքիպահեստում

Նորա Կ. Ջեմիսին (անգլ.՝ Nora K. Jemisin, սեպտեմբերի 19, 1972(1972-09-19)[1][2], Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող և բլոգեր։ «Լոկուս», «Նեբյուլա» և «Հյուգո» մրցանակների դաֆնեկիր, ընդ որում վերջին մրցանակը ստացել է երեք տարի անընդմեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորան ծնվել է Այհովա նահանգի Այհովա Սիթիում։ Մանկությունը անցել է Նյու Յորքում և Մոբիլում (Ալաբամա)։ 1990-1994-ական թվականներին սովորել է Տուլենի համալսարանում, ստանալով հոգեբանության բակալավրի աստիճան[11]։ Մագիստրատուրան ավարտել է Մերիլենդի համալսարան Քոլեջ Պարկում։ Ներկայումս ապրում է Նյու Յորքում։

Գրողի կարիերան սկսել է 2002 թվականին, գրել է մի քանի պատմվածքներ և վեպեր[11]։ 2010 թվականին Նորայի «Non-Zero Probabilities» պատմվածքը հայտնվել է «Նեբյուլա» և «Հյուգո» մրցանակների եզրափակչում` «Լավագույն պատմվածք » անվանակարգում[12]։

Դեբյուտային վեպը` «Հարյուր հազար թագավորությունը» 2010 թվականին առաջադրվել է Նեբյուլա» մրցանակի «Լավագույն վեպ» կատեգորիայում[13]։ 2011 թվականին առաջադրվել է «Հյուգո», «Ֆենտզիի համաշխարհային մրցանակի» և «Լոկուս» մրցանակների (հաղթել է «Լավագույն դեբյուտային վեպ» անվանակարգում)[14]։

2016 թվականին նրա «Հինգերորդ սեզոն» վեպը «Կործանված Երկիր» շարքից որպես լավագույն վեպ արժանացել է «Հյուգո» մրցանակի[15]։ Այդ շարքի շարունակությունը` Օբելիկսի դարպասները»` 2017 թվականին դարձել է «Հյուգո»-ի մրցանակակիր[16]։ «Քարե դրախտ» շարքի երրորդ վեպը 2018 թվականին արժանացել է ֆանտաստիկ ստեղծագործությունների հեղինակների համար նախատեսվված երեք գլխավոր մրցանակներ`«Լոկուս», «Նեբյուլա» և «Հյուգո»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորա Ջեմիսին» հոդվածին։