Նորաֆոնյան քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորաֆոնյան քարանձավ
Տեսակէքսկուրսիոն անձավ
Երկիր Վրաստան և  Աբխազիայի Հանրապետություն
ՎարչատարածքՆոր Աֆոն
Երկարություն1900 մետր
Հայտնաբերման տարի1961
Քարտեզ
Քարտեզ

Նորաֆոնյան քարանձավ (աբխ.՝ Афон Ҿыцтәи аҳаԥы, վրաց.՝ ახალი ათონის მღვიმე), Աբխազիայի մեծ քարանձավներից մեկն է, որը գտնվում է Նոր Աֆոն քաղաքում, որի անունով էլ անվանակոչվել է։ Գտնվում է Իբերիայի լեռան լանջին։ Այն հսկայական կարստային խոռոչ է, որի ծավալը կազմում է շուրջ 1 միլիոն մ3։ Քարանձավը շահագործում է Աբխազիայի Հանրապետության զբոսաշրջության նախարարության «Նոր Աֆոն քարանձավային համալիր» հանրապետական միացյալ ձեռնարկությունը։

Հասանելի է զբոսաշրջային այցելությունների համար։ Քարանձավի մուտքի մոտ կառուցվել է քարանձավային երկաթուղի՝ թունել, որը շահագործվում է երկաթուղային շարժակազմի կողմից։

Քարանձավի մոտակայքում է գտնվում Նոր Աֆոնի վանքը և Սիմոն Կանանացու եկեղեցին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Գիվի Սմիրը հայտնաբերել է քարանձավի մուտքը և այդ մասին հայտնել սպելեոլոգներին (քարանձավագետ)։ 1961 թվականի հուլիսի 14-ին երկրաբանների խումբը, որի անդամներն էին՝ Զուրաբա Տինտիլոզովան (երկրաբանական խմբի ղեկավար), Գիվի Սմիրը, Արսենա Օկրոջանաշվիլին, Բորիսա Գերգեդավին[1], հաղթահարելով ջրհորների կասկադը՝ 135մ խորության վրա հայտնաբերել են «Անակոպիա» սրահը («Աբխազիա» սրահ)։ Դրանից հետո բացվել են քարանձավի մյուս սրահները։ 1975 թվականից քարանձավը բաց է զբոսաշրջիկների համար։

Նորաֆոնյան քարանձավը բաղկացած է ինը սրահներից, որոնցից վեցում ամեն օր անց են կացվում էքսկուրսիաներ, իսկ մեկ սենյակը վերապահված է գիտական աշխատաքների համար։ Սրահների նախնական անվանումները երկու անգամ փոփոխվել են[2]․ 1975 թվականին մինչ քարանձավի բացումը էքսկուրսիաների համար և 1993 թվականին վրաց-աբխազական պատերազմից հետո։ Սրահների անվանումներն են[3]

  • «Անակոպիա» սրահ (այստեղ գտնվում է երկու ստորգետնյա լճեր․ Անատոլիա և Կապույտ (Голубое), ավելի վաղ «Աբխազիա» սրահ և «Ափսնի» սրահ),
  • «Մախաջիրով» սրահ (ավելի վաղ «Սպելեոլոգ» սրահ, մինչ այդ որակավորվել է որպես երկու տարբեր սրահ՝ «Վրացի սպելեոլոգներ» և «Անհետացող լիճ»),
  • «Նարտաա» սրահ (ինչպես նաև «Նարտա» սրահ, այստեղ է գտնվում երրորդ լիճը՝ Բեզիմյաննոյե (Безымянное) և «Եղջերու» (Олень) քարայրը, նախկինում սրահն անվանվել է «Հնչյունների» (Звуков) Ժանելիուսով (Жанелиусов) լճի և «Եղջերվաձագ» (Оленёнок) քարայրի հետ),
  • «Կորալիտային սրահ» (Кораллитовая галерея)(ներառում է «Քրիզանտեմ» (Хризантем) սրահը, «Գիպսե» (Гипсовый) քարայրը և «Քարե ծաղիկներ» (Каменных цветов) սրահը),
  • «Սպելեոլոգներ» սրահ (ամենաբարձր սրահն է, ավելի վաղ «Ասպար» սրահ),
  • Գիվի Սմիրի սրահ (հայտնի է նաև որպես «Սուխում» սրահ, ի սկզբանե «Ֆանտազիա» (Фантазия) սրահ),
  • «Այուխաա» (Аюхаа) (ավելի վաղ անվանվել է «Կանյոն» պատկերասրահ և «Տուֆե պատնեշներ» (Туфовых плотин) սրահ),
  • «Ապխյարցա» (աբխ.՝ Апхярца` ազգային 2 լարանի աղեղնավոր երաժշտական գործիք։ Ավելի վաղ «Իվերիա» (Иверия) սրահ),
  • «Ափսնի» (Апсны) (ի սկզբանե «Կասկադների» (Каскадов), ապա անվանվել է «Թբիլիսի»),
  • Հելեկտիտային քարայր(Геликтитовый) (և հարակից «Գուրով» (Гуров) քարայրը)։

Էքսկուրսիոն ուղին ներառում է «Անակոպիա», «Մախաջիրով», «Նարտաա», «Կորալիտյան սրահ», «Այուխաա», «Ապխյարցա» և «Ափսնի» սրահները։ Երբեմն «Ապխյարցա» սրահում անց են կացվում երաժշտական համերգներ։ Հելեկտիտային քարայրը օգտագործվում է գիտական նպատակներով։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 թվականին քարանձավի հայտնագործող՝ Գիվի Շալովի Սմիրը (1946-2016), 2001 թվականից հանդիսացել է «Նոր Աֆոն քարանձավային համալիր»-ի տնօրեն։
  • Քարանձավի ամենամեծ սրահը «Մախաջիրով»-ն է։ Երկարությունը՝ 260 մ է, բարձրությունը՝ մինչև 50 մ, լայնությունը՝ մինչև 75 մ։ Այնուամենայնիվ այսպիսի երկարություն ստացվում է միայն այն դեպքում, եթե «Սպելեոլոգների» և «Անհետացող լիճ» սրահները համարենք մեկ։ Բայց նույնիսկ այս դեպքում, հակառակ տարածված կարծիքի, այն չի կարող լինել Աբխազիայի ամենամեծ սրահը։ Այն Աբխազիայի թվով երրորդ ամենամեծ սրահն է(«Սնեժնայա» (Снежная) քարանձավի «Գահական» (Тронного) (երկարությունը՝ 309 մ, լայնությունը՝ 110 մ, բարձրությունը՝ 40 մ) և «Իկս» (Икс)(գտնվում է նույնպես «Սնեժնայա» քարանձավում, երկարությունը 270 մ, լայնությունը 70 մ, բարձրությունը մինչև 58 մ) սրահներից հետո)։
  • Նոր Աֆոնի քարանձավը չի հանդիսանում Աբխազիայի ամենամեծ քարանձավը և երկարությամբ, և խոռոչի ծավալով։ Ծավալով այն զգալիորեն զիջում է «Սնեժնայա» քարանձավին, իսկ երկարությամբ անգամ ընդգրկված չէ Աբխազիայի 10 ամենաերկար քարանձավների ցանկում։
  • Քարանձավի ամենաբարձր սրահը «Սպելեոլոգների»-ն է, նրա բարձրությունը հասնում է 97 մետրի։
  • Քարանձավի ամենագեղեցիկ սրահներն են՝ Գիվի Սմիրի սրահը, «Անակոպիա»-ն, Հելեկտիտային քարայրը և «Կորալիտային սրահ»-ը («Քարե ծաղիկներ» սրահը)։
  • «Անակոպիա» սրահի տեսարժան վայրերից է Անատոլիա լիճը, որի մակերեսը 1000 մ2 է, խորությունը՝ 26 մ, ջրի ջերմաստիճանը 10 աստիճան ցելսիուս։ Այս սենյակում է գտնվում նաև «Կապույտ լիճ»-ը, որի մակերեսը կազմում է 1250 մ2 է։
  • «Հելեկտիտային քարայր»-ի սրահը օգտագործվում է գիտական աշխատանքների համար, կա մեծ քանակությամբ կաթիլային կազմավորումներ՝ հելեկտիտներ։ Մոտակայքում է գտնվում «Ափսնի» քարե ջրվեժը, որի բարձրությունը 20 մ է, լայնությունը՝ 6 մ։
  • Նոր Աֆոնի քարանձավը ունի 4 մուտք, որոնցից 3-ը արհեստական է, միակ բնական մուտքը, որով ի սկզբանե մուտք են գործել քարանձավ, կարելի է տեսնել «Անակոպիա» սրահի առաստաղին։
  • Դ. Ս. Էրմակովի «Մետրո-2033» շարքի «Կույրերը» վեպի գործողությունները տեղի են ունենում քարանձավի տարածքում։
  • Քարանձավում է նկարահանվել «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները» ֆիլմից դրվագ (1981 թ․, ԽՍՀՄ)։
  • 1994 թվականին Իդա աստերիոդի խառնարաններից մեկը անվանվեց քարանձավի պատվին, տրամագիծը՝ 0․8 կմ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Л. Лернер (1975 թ․ հոկտեմբերի 1). «Шаги под землей». vokrugsveta.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  2. «{title}».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «Официальный туристический сайт республики Абхазия — Новоафонская пещера». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. «Имена собственные на объектах Солнечной системы».