Նորածնային կոլիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորածնային կոլիկա
Բժշկական մասնագիտությունմանկաբուժություն
ՀՄԴ-9789.7
ՀՄԴ-10R10.4

Նորածնային կոլիկաներ, դրսևորվում են որպես լացի կրկնվող դրվագներ ավելի քան օրը 3 ժամ, շաբաթական 3 անգամ 3 շաբաթական առողջ նորածնի մոտ[1]։ Հիմնականում դիտվում է երեկոյան ժամերին[1]։ Սովորաբար դա կապված չէ ինչ-որ ախտաբանական խնդիրների հետ[2]։ Լացն անհանգստացնում է ծնողներին ստիպելով նրանց հաճախակի այցելել բժիշկներին, որը պատճառ է դառնում երեխայի անիմաստ տանջանքի[1]։

Նորածնային կոլիկաների պատճառն անհայտ է[1]։ Ոմանք կարծում են, թե դա կապված է ստամոքսաղիքային ուղու ֆունկցիայի հետ, ինչպիսին է աղիքային կծկումները[3]։ Ախտորոշումը հիմնված է բացառման սկզբունքի վրա, այսինքն այլ հիվանդությունների ժխտումը[1]։ Ինչ վերաբերվում է այլ նշաններին դրանք են՝ տենդ, երեխայի նվազած ակտիվություն կամ փքված որովայնը[1]։ Նորածինների մոտ տենդը 5% դեպքերում օրգանական հիվանդության պատճառ է[1]։

Բուժումը հիմնականում կոնսերվատիվ է և կարիք չունի այլ բուժական կամ այլընտրանքային թերապիայի[4]։ Օգտակար է նաև ծնողների աջակցությունը[1]։ Ցանկալի և կանխարգելիչ պայման է երեխային տալ պրոբիոտիկներ և կրծքի կաթով կերակրող մոր հիպոալերգիկ սննդակարգին հետևելը[1]։ Պրոբիոտիկների հիդրոլիզված ձևը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր կերակրվում են արհեստական կաթնախառնուրդով[1]։

Նորածնային կոլիկաները դիտվում են նորածինների 10–40%-ի մոտ[1]։ Դա ավելի բնորոշ է 6 շաբաթական հասակում և սովորաբար անհետանում է 6 ամսականում[1]։ Հազվադեպ այն տևում է մինչև մեկ տարեկանը[5]։ Հանդիպման հաճախականությունը երկու սեռերի մոտ նույնն է[1]։ Այս խնդրի առաջին բժշկական նկարագրությունը եղել է 1954 թվականին[6]։

Նշաններ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածնային կոլիկաները դրսևորվում են որպես լացի կրկնվող դրվագներ ավելի քան օրը 3 ժամ, շաբաթական 3 անգամ 3 ամսական առողջ նորածնի մոտ սկսած մոտ երկու շաբաթականից մինչև չորս ամսական հասակը[7]։ Ի հակադրություն սրան նորածինները նորմայում լացում են օրվա ընթացքում մոտ երկու ժամ, այս ցուցանիշը իր գագաթնակետին է հասնում վեց շաբատականում[8]։ Նորածնային կոլիկաների հետ կապված լացը հիմնականում դիտվում է երեկոյան ժամերին և կապված չէ ինչ-որ բանի հետ[1]։ Այլ նշաններից են ոտիկների ծալումը և մոտեցումը որովայնին, վառվող դեմքը, բռունցք արած ձեռքերը, կիտած ունքերը[8]։ Լացը հիմնականում ճչացող բնույթի է[8]։

Ազդեցությունն ընտանիքի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածնային կոլիկաները կարող են ազդել ընտանիքի կայունության վրա և պատճառ հանդիսանալ կարճատև տագնապայնության և դեպրեսիաների առաջացմանը ծնողների մոտ[8]։ Այն ծնողների մոտ կարող է հանգեցնել նաև հյուծվածության և սթրեսների[9]։

Մշտական նորածնային լացը կապված է ընտանեկան սուր կոնֆլիկտների, հետծննդաբերական դեպրեսիայի, կրծքով կերակրման վաղ դադարեցման, հաճախակի այցերը բժիշկներին, լաբորատոր հետազոտությունների և ստամոքսի պարունակության հետհոսքը կանխող դեղորայքի հետ։ Նորածինները որոնք ունեն գազիկներ ենթարկվում են բռնության՝ հանգեցնելով ցնցված երեխայի սինդրոմին[8]։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր պատճառն անհայտ է։ Տենդը նորածինների մոտավորապես 5% դեպքում ընկած է օրգանական հիվանդության հիմքում՝ ինչպիսիք են օրինակ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը, լակտոզային անտանելիությունը, անալ ճաքը, սուբդուռալ հեմատոման, նորածնային միգրենը[8]։ Երեխաներին կերակրելը կովի կաթով հանգեցնում է հակամարմինների առաջացմանը կովի կաթի սպիտակուցների հանդեպ, որոնք պատճառ են գազագոյացման[10][11]։ Հետազոտությունները հաստատել են, որ կովի կաթը բերում է կաթի հանդեպ ալերգիայի զարգացմանը[8]։ Ըստ այլ թեորիաների պատճառը կապված է մարսողական ուղու ուժեղացած կծկումների և շարժումների հետ։ Ի ապացույց սրան հակախոլիներգիկ նյութերի օգտագործումն իջեցնում է կոլիկաների կլինիկան՝ ապացուցելով հիպոթեզը[8]։

Հոգեբանական և սոցիալական գործոնները նպաստող, բայց ոչ պարտադիր պայմաններ են։ Հետազոտությունները ցուց են տվել, որ ծնողների անհատական առանձնահատկությունը և նրանց հուզականությունը չեն կարող հանգեցնել մանկական կոլիկաների, բայց հակառակը կարող է հանգեցնել[8]։ Կա որոշակի գործոններ, որոնք բարձրացնում են ռիսկը[7]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլիկաներն ախտորոշվում են, երբ հերքվում են լաց առաջացնող հնարավոր բոլոր պատճառները[8]։ Դա հնարավոր է անել անամնեզի և ֆիզիկալ զնման միջոցով, և հաճախ կարիք չկա այլ հետազոտությունների ինչպիսին են օրինակ ռենտգենը, արյան ընդհանուր քննությունը[8]։ Լացող երեխաները պարզապես լինում են քաղցած, իրենց տեղը չեն գտնում, կամ հիվանդ են[12]։ 10%-ից քիչ դեպքերում է, որ խնդիրը կապված է հիվանդության հետ[13]։

Նշաններ որոնց դեպքում պետք է անհանգստանալ. բարձրացող ջերմություն, անամնեզ կապված շնչառական համակարգի որևէ խնդրի հետ, կամ եթե երեխան ոչ բավարար քաշ է հավաքում[8]։

«Կարմիր քարտ» նշաններ որոնց դեպքում պետք է կատարել լրացուցիչ հետազոտություներ[14].

  • Փսխում (փսխումը կանաչ կամ դեղին գույնի է, առկա է արյուն կամ կրկնվում է օրը մոտ 5 անգամ)
  • Կղանքի փոփոխություն (փորկապություն կամ լուծ, հատկապես եթե կա արյուն կամ լորձ)
  • Ոչ նորմալ ջերմություն (ուղիղ աղիքային ջերմությունը ցածր է 97.0 °F (36.1 °C) կամ մոտ 100.4 °F (38.0 °C)
  • Դյուրագրգիռ է (լացում է ամբողջ օրը)
  • Լեթալգիա (արտահայտված քնկոտություն, ժպիտները նվազած են, կորել է հետաքրքրվածությունը շրջապատի նկատմամբ, ծծումը թույլ է վերջին 6 ժամվա ընթացքում)
  • Քաշի դանդաղ և քիչ ավելացում (քաշը նվազում է օրը մոտ 15 գրամով)

Խնդիրներ որոնք պետք է հաշվի առնել վերը թվարկածի դեպքում[14].

  • Վարակներ (օրինակ ականջի, միզուղու վարակներ, մենինգիտ, ապենդիցիտ՝ որդանման ելունի բորբոքում)
  • Ընդերային ցավ (օրինակ սննդային ալերգիա, ռեֆլյուքս, փորկապություն, աղիքային անանցելիություն)
  • Դժվարացաց շնչառություն (խնդիրներ որոնք դրսևորվում են կապված ցուրտ եղանակի հետ, փոշի, բնածին քթային անանցելիություն, մեծացած լեզու)
  • Գլխուղեղի ճնշման բարձրացում (օրինակ հեմատոմա, հիդրոցեֆալիա)
  • մաշկային ցավ (օրինակ, որն առաջացել է տակդիրի հարումից, եղջերացան, մատի շուրջը փաթատված մազ)
  • Բերանային ցավ (օրինակ սնկային ախտահարում)
  • Երիկամային ցավ (օրինակ միզային համակարգի անանցելիություն)
  • Աչքի ցավ (օրինակ վնասված եղջերաթաղանթ, գլաուկոմա)
  • Գերդոզավորում (օրինակ վիտամին D)
  • Այլ (օրինակ միգրեն, գլխացավ, սրտային անբավարարություն, հիպերթիրիոզ)

Երեխաները, որոնք ունեն պակաս քաշ, փսխում են օրական 5 անգամից ավել կամ խնդիրներ կապված կերակրման հետ կարևոր նշաններ են տարբեր հիվանդությունների ժամանակ (միզուղիների վարակ, աղիքային անանցելիություն, ռեֆլյուքս)[15]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլիկաների բուժումն ամբողջությամբ կոնսերվատիվ է և պարունակում է ծնողների ակտիվ ներգրավածությունը[8]։ Երեխային հանգստացնելու համար կատարվում է հետևյալը. գրկել երեխային փորիկով դեպի ձեզ, ձեռքերով բռնել նրան ապահով ֆիքսելով գլուխը՝ շարժել կողքից կողք, հետ-առաջ, երգել «շըըշուու՜», կրծքով կերակրել կամ տալ ծծակ, մերսել որովայնը ձեր տաք ձեռքը նրբորեն շարժելով ժամսլաքի ուղղությամբ[7]։ Տեսողական կոնտակտը, զրուցելը, գրկելը ևս շատ օգտակար են[7], այնուամենայնիվ այս գործողությունները դեռ ամբողջությամբ պարզաբանված չեն և չի բացառվում դրանց միայն պլացեբո էֆեկտը[8][16]։

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մի անվտանգ և էֆֆեկտիվ դեղորայք դեռ հայտնաբերված չէ[7]։ Սիմետիկոն (Simethicone) անվտանգ է, բայց արդյունավետ չէ, միևնույն ժամանակ դիցիկլոմինը (dicyclomine) էֆֆեկտիվ է, բայց ոչ անվտանգ[8]։ Փաստերը չեն ապացուցում ցիմետրոպիումի բրոմիդի (cimetropium bromide)[16] կիրառման նպատակայնությունը[17]։ Միևնույն ժամանակ ռեֆլյուքսի բուժման ամենատարածված դեղորայքներն իրենց օգտակարությունը հավաստող ոչ մի փաստ չունեն[18]։

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդակարգը փոփոխել նորածինների համար ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է[8]։ Այն մայրերը, որոնք կրծքով կերակրման ընթացքում հետևելով հիպոալերգիկ սննդակարգին բացառելով ձուն, նուշը, կաթը և կաթնամթերքը, ցորենը ցանկալի արդյունք են ունենում[8][9][19], միևնույն ժամանակ միայն կովի կաթի բացառումը բավարար չէ[19]։ Արհեստական կաթնախառնուրդով սնվող նորածիններին օգտակար է սննդում ավելացնել է սոյայի կամ հիդրոլիզված սպիտակուցներ պարունակող խառնուրդ[9]։ Փաստերը ապացուցում են հիդրոլիզված սպիտակուցի օգտակարությունը, իսկ ինչ վերաբերվում է սոյային դեռ վիճելի է[20][21]։ Այս երկու խառնուրդները թանկարժեք են և դեռ հասանելի չէ շատերի համար[21]։ Բջջանքային միկրոթելերի ավելացումը ոչ մի արդյունք չիտվել[9]։

Այլընտրանքային բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկա ոչ մի դրական արդյունք, փաստեր պարանոցային, ողնաշարային միջամտությունների[22][23] կամ մերսման դեպքում[8][24]։ Դեպք է գրանցվել, որ երեք ամսական երեխան մահացել է պարանոցի շրջանում կատարված միջամտության հետևանքով[24]։

Սակավ փաստեր կան, որ «ոչ մաքուր ջուրն» (gripe water) ունի դրական արդյունք՝ պարունակելով ալկոհոլ կամ շաքարավազ. օգտագործելուց լինել զգուշավոր[8]։ Խորհուրդ չի տրվում օգտագործել լակտազ[16]։ Պրոբիոտիկ լակտոբացիլ ռեուտեռի (Lactobacillus reuteri) օգտագործումը կրծքով կերակրվող երեխաների մոտ շատ արդյունավետ է[1][25]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն նորածինները, որոնք ունեցել են կոլիկաներ մեկ տարեկան հասակում ունեն նույն առողջական կարգավիճակն ինչ կոլկաներ չունեցած նորածինները[8]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլիկան հանդիպում է 10–40% երեխաների մոտ[1], երկու սեռերում էլ միևնույն հաճախությամբ[26]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոլիկա» բառը եկել է Հին Հունաստանից նույնականացնելով աղիների հետ («colon» բառն ունի նույն ծագումնաբանությունը)[27]։

Դա երկար փորձարկումային դարաշրջաներ էին երեխաների համար։ Մ.թ.ա. երկրորդ դարում հույն բժիշկ Գալենը նկարագրեց օփիումը որպես լացող երեխաներին հանգստացնող միջոց, և միջին դարերի ընթացքում Եվրոպայում մայրերը և բուժքույրները օփիումի լուծույթ էին քսում իրենց կրծքերին մինչև կերակրելը։ Ալկոհոլը նույնպես ընդունված էր տալ երեխային[28]։

Հետագա ժամանակաշրջաններում բժիշկները խորհուրդ էին տալիս կոլիկաներ ունեցող երեխաներին տալ սեդատիվ դեղանյութեր (օրինակ ֆենոբարբիտալ, Վալիում, ալկոհոլ), ցավազրկողներ (օրինակ օփիում) կամ սպազմոլիտիկ (օրինակ սկոպոլամին, դոննատալ, դիցիկլոմին), բայց այս ամենը խորհուրդ չէր տրվում երկար օգտագործել առկա բազմաթիվ լրջագույն կողմնակի էֆֆեկտների այդ թվում մահվան մեծ ռիսկի պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Johnson, JD; Cocker, K; Chang, E (2015 թ․ հոկտեմբերի 1). «Infantile Colic: Recognition and Treatment». American Family Physician. 92 (7): 577–82. PMID 26447441. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  2. Grimes JA, Domino FJ, Baldor RA, Golding J, eds. (2014). The 5-minute clinical consult premium (23rd ed.). St. Louis: Wolters Kluwer Health. էջ 251. ISBN 9781451192155. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին.
  3. Shamir, Raanan; St James-Roberts, Ian; Di Lorenzo, Carlo; Burns, Alan J.; Thapar, Nikhil; Indrio, Flavia; Riezzo, Giuseppe; Raimondi, Francesco; Di Mauro, Antonio (2013 թ․ դեկտեմբերի 1). «Infant crying, colic, and gastrointestinal discomfort in early childhood: a review of the evidence and most plausible mechanisms». Journal of Pediatric Gastroenterology and Nutrition. 57 Suppl 1: S1–45. doi:10.1097/MPG.0b013e3182a154ff. ISSN 1536-4801. PMID 24356023.
  4. Biagioli, E; Tarasco, V; Lingua, C; Moja, L; Savino, F (2016 թ․ սեպտեմբերի 16). «Pain-relieving agents for infantile colic». The Cochrane Database of Systematic Reviews. 9: CD009999. doi:10.1002/14651858.CD009999.pub2. PMID 27631535.
  5. Barr, RG (2002). «Changing our understanding of infant colic». Archives of Pediatrics & Adolescent Medicine. 156 (12): 1172–4. doi:10.1001/archpedi.156.12.1172. PMID 12444822.
  6. Long, Tony (2006). Excessive Crying in Infancy (անգլերեն). John Wiley & Sons. էջ 5. ISBN 9780470031711. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Kheir, AE (2012 թ․ հուլիսի 23). «Infantile colic, facts and fiction». Italian journal of pediatrics. 38: 34. doi:10.1186/1824-7288-38-34. PMC 3411470. PMID 22823993.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 Roberts, DM; Ostapchuk, M; O'Brien, JG (2004 թ․ օգոստոսի 15). «Infantile colic». American Family Physician (Review). 70 (4): 735–40. PMID 15338787. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Iacovou, M; Ralston, RA; Muir, J; Walker, KZ; Truby, H (August 2012). «Dietary management of infantile colic: a systematic review». Maternal and child health journal. 16 (6): 1319–31. doi:10.1007/s10995-011-0842-5. PMID 21710185.
  10. Lucassen, P. L.; Assendelft, W. J.; Gubbels, J. W.; van Eijk, J. T.; van Geldrop, W. J.; Neven, A. K. (1998 թ․ մայիսի 23). «Effectiveness of treatments for infantile colic: systematic review». BMJ (Clinical research ed.). 316 (7144): 1563–1569. doi:10.1136/bmj.316.7144.1563. ISSN 0959-8138. PMC 28556. PMID 9596593.
  11. Delire, M.; Cambiaso, C. L.; Masson, P. L. (1978 թ․ ապրիլի 13). «Circulating immune complexes in infants fed on cow's milk». Nature. 272 (5654): 632. doi:10.1038/272632a0. ISSN 0028-0836. PMID 565472.
  12. Barr, RG (1998). «Colic and crying syndromes in infants». Pediatrics. 102 (5 Suppl E): 1282–6. PMID 9794970.
  13. Hyman, PE; Milla, PJ; Benninga, MA; Davidson, GP; Fleisher, DF; Taminiau, J (April 2006). «Childhood functional gastrointestinal disorders: neonate/toddler». Gastroenterology. 130 (5): 1519–26. doi:10.1053/j.gastro.2005.11.065. PMID 16678565.
  14. 14,0 14,1 Karp, Harvey (2003). The Happiest Baby on the Block: The New Way to Calm Crying and Help Your Baby Sleep Longer. New York: Bantam. ISBN 978-0-553-38146-7.
  15. Heine, Ralf G; Jordan, Brigid; Lubitz, Lionel; Meehan, Michele; Catto-Smith, Anthony G (2006). «Clinical predictors of pathological gastro-oesophageal reflux in infants with persistent distress». Journal of Paediatrics and Child Health. 42 (3): 134–9. doi:10.1111/j.1440-1754.2006.00812.x. PMID 16509914.
  16. 16,0 16,1 16,2 Hall, B; Chesters, J; Robinson, A (February 2012). «Infantile colic: a systematic review of medical and conventional therapies». Journal of paediatrics and child health. 48 (2): 128–37. doi:10.1111/j.1440-1754.2011.02061.x. PMID 21470331.
  17. Perry, R; Hunt, K; Ernst, E (April 2011). «Nutritional supplements and other complementary medicines for infantile colic: a systematic review». Pediatrics. 127 (4): 720–33. doi:10.1542/peds.2010-2098. PMID 21444591.
  18. Benninga, MA; Faure, C; Hyman, PE; St James Roberts, I; Schechter, NL; Nurko, S (2016 թ․ փետրվարի 15). «Childhood Functional Gastrointestinal Disorders: Neonate/Toddler». Gastroenterology. doi:10.1053/j.gastro.2016.02.016. PMID 27144631.
  19. 19,0 19,1 Nocerino R; Pezzella V; Cosenza L; Amoroso A; Di Scala C; Amato F; և այլք: (2015). «The controversial role of food allergy in infantile colic: evidence and clinical management». Nutrients (Review). 7 (3): 2015–25. doi:10.3390/nu7032015. PMC 4377897. PMID 25808260.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  20. Bhatia, J; Greer, F; American Academy of Pediatrics Committee on Nutrition (May 2008). «Use of soy protein-based formulas in infant feeding». Pediatrics. 121 (5): 1062–8. doi:10.1542/peds.2008-0564. PMID 18450914.
  21. 21,0 21,1 Savino, F; Tarasco, V (December 2010). «New treatments for infant colic». Current Opinion in Pediatrics. 22 (6): 791–7. doi:10.1097/MOP.0b013e32833fac24. PMID 20859207.
  22. Dobson, D; Lucassen, PL; Miller, JJ; Vlieger, AM; Prescott, P; Lewith, G (2012 թ․ դեկտեմբերի 12). «Manipulative therapies for infantile colic». Cochrane Database of Systematic Reviews. 12: CD004796. doi:10.1002/14651858.CD004796.pub2. PMID 23235617.
  23. Aase, K; Blaakær, J (2013 թ․ փետրվարի 11). «Chiropractic care of infants with colic lacks evidence». Ugeskrift for laeger. 175 (7): 424–8. PMID 23402252.
  24. 24,0 24,1 Camilleri M, Park SY, Scarpato E, Staiano A (2017). «Exploring hypotheses and rationale for causes of infantile colic». Neurogastroenterol Motil (Review). 29 (2): e12943. doi:10.1111/nmo.12943. PMC 5276723. PMID 27647578.
  25. Xu, Man; Wang, Jiao; Wang, Ning; Sun, Fei; Wang, Lin; Liu, Xiao-Hong (2015 թ․ հունվարի 1). «The Efficacy and Safety of the Probiotic Bacterium Lactobacillus reuteri DSM 17938 for Infantile Colic: A Meta-Analysis of Randomized Controlled Trials». PLoS One. 10 (10): e0141445. doi:10.1371/journal.pone.0141445. ISSN 1932-6203. PMC 4624960. PMID 26509502.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  26. Shergill-Bonner, R (2010). «Infantile colic: practicalities of management, including dietary aspects». The journal of family health care. 20 (6): 206–9. PMID 21319674.
  27. Sanghavi, Darshak (2005 թ․ մարտի 29). «Bleary parents crave colic cure». Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
  28. Solter, A (1998). Tears and Tantrums: What to Do When Babies and Children Cry. Goleta, CA: Shining Star Press. ISBN 9780961307363.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]