Նովելետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նովելետ (իտալ.՝ novelletta, բառացի՝ փոքրիկ պատմվածք, < novella – նովել, պատմվածք), քնարապատմողական, դրամատիկ կամ ժանրային փոքրածավալ գործիքային (առավելապես՝ դաշնամուրային) երաժշտական ստեղծագործություն[1]։

Եզրույթը կիրառել է Ռ. Շումանը (8 նովելետ դաշնամուրի համար, op. 21, 1838). անվանումը ծագում է անգլիացի նշանավոր երգչուհի Կլարա Նովելլոյի ազգանունից[2]։

Նովելետի լավագույն նմուշներ են ստեղծել Ն. Գադեն, Յ. Պ. Է. Հարթմանը, Կ. Ռեյնեկեն, Զդենեկ Ֆիբիխը, Ֆրանսիս Պուլենկը (2 նովելետ դաշնամուրի համար), Միլի Բալակիրևը, Ալեքսանդր Գլազունովը, Անատոլի Լյադովը, Ա. Ն. Չերեպնինը, Սեսիլ Շամինադը, Ջորջ Գերշվինը և ուրիշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Definition of novelette». Collins English Dictionary. Collins. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  2. Ostwald, Peter F. (1987 թ․ մարտի 2). Schumann: The Inner Voices of a Musical Genius. UPNE. էջ 138. ISBN 9781555530143. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։