Նիշալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիշալո
Տեսակքաղցրեղեն
Առաջացման երկիր Իրան,  Աֆղանստան և Soviet Central Asia
Հիմնականձու, շաքար, soap root?, Կիտրոնաթթու և ջուր

Նիշալո, ինչպես նաև՝ նաշալդո, նիշալդա (պարս.՝ نشلا, евт. Նիշալլո; տաջ.՝ Нишалло; ուզբ.՝ Nisholda), քաղցրավենիք, որը հիշեցնում է սպիտակ մուրաբա, սակայն մի փոքր ավելի թանձր։ Տարածված է ավղանական, իրանական, տաջկական և ուզբեկական խոհանոցներում։ Նիշալլոն բուխարական հրեաների շրջանում համարվում է ազգային ուտեստ[1]։

Ե՛վ Իրանի, և՛ Աֆղանստանի ժողովուրդները, և՛ տաջիկները և ուզբեկները նիշալո պատրաստողներին անվանում են նիշալոպազ։

Ավանդաբար պատրաստվում է Ռամադան (Ռամազան) ամսվա ընթացքում և օգտագործվում է իֆտարի ժամանակ սաում՝ պահք պահողների կողմից, բլիթի կամ այլ հացի հետ՝ տաք թեյով (առավել հաճախ՝ կանաչ)[1]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս ձվի հում սպիտակուցը հարում են, մինչև ծավալը մի քանի անգամ ավելանանում է՝ դառնալով գդալին պահվող թանձր փրփուր։ Դրանից հետո օճառային արմատը մաքրվում է, բաժանվում մասերի և 25 րոպե եփվում ջրում։ Պատրաստի եփուկը սառեցվում է, ավելացվում հարված սպիտակուցներին և կրկին հարվում[1][2]։

Այդ ընթացքում եփվում է շաքարից, լիմոնի աղից և ջրից պատրաստված օշարակը։ Ապա սառեցված օշարակը ավելացվում է սպիտակուցների փրփուրին և անընդհատ հարվում, մինչև զանգվածի միատարր դառնալը և թանձր թթվասերի նմանվելը[1][2]։

Նիշալոն խառնվում է հատուկ փայտե գդալով։ Պատրաստի նիշալոն մատուցվում է բաժակով կամ փիալայով։ Նիշալոյի վրա ավանդաբար ցանվում է մի պտղունց բադյանի փոշի կամ վանիլին[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 НЭУ, 2000—2005, Нишолда
  2. 2,0 2,1 2,2 «Большая книга рецептов узбекской и таджикской кухни. Нишалло» (ռուսերեն). bookbig.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. В. Похлёбкин Кулинарный словарь В. В. Похлёбкина. — 2002.