Նիմֆոմանուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիմֆոմանուհին երկու մասից բաղկացած դրամա ֆիլմ է, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը դանիացի Լարս Վոն Թրիերն է։ Ֆիլմը թողարկվել է 2013 դեկտեմբերի 25-ին։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Շարլոտ Գենսբուրգը, Ստելլան Սկարսգորդը, Շայա Լաբաֆան, Ջեյմի Բելլը, Քրիստիան Սլեյթերը և Կոնի Նիլսենը։ Նիմֆոմանուհին համարվում է Թրիերի «Դեպրեսիա» ոչ պաշտոնական անվանումը կրող եռագրության վերջին՝ երրորդ ֆիլմը, որին նախորդել են «Հակաքրիստոս» և «Մելանխոլիա» ֆիլմերը։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Ջոն (Շարլոտ Գենսբուրգ, ով ինքն իրեն բնորոշում է որպես նիմֆոմանուհի, ծեր ամուրի Սելիգմանին (Ստելլան Սկարսգորդ) պատմում է իր կյանքի պատմությունը՝ սկսած մանկությունից մինչև հիսունամյա տարիքը։ Ֆիլմի երկու բաժիններից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի գլխից, որոնք ներկայացնում են հերոսուհու կյանքի տարբեր փուլեր և դրվագներ՝ ըստ ժամանակագրական հաջորդականության։ Գլուխները վերնագրված են հետևյալ կերպ՝

Մաս առաջին՝

1.Հմուտ ձկնորսը 2.Ջերոմ 3.Տիկին Հ. 4.Զառանցանք 5.Երգեհոնի փոքրիկ դպրոցը

Մաս երկրորդ՝

6.Արևելյան և արևմտյան եկեղեցի 7.Հայելին 8.Հրացանը