Նիկոլ Կլավելու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլ Կլավելու
ֆր.՝ Nicole Claveloux
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23, 1940(1940-06-23)[1][2][3][…] (83 տարեկան)
ԾննդավայրՍենտ Էտիեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարչուհի և կոմիքսների արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքnicole.claveloux.free.fr
 Nicole Claveloux Վիքիպահեստում

Նիկոլ Կլավելու (ֆր.՝ Nicole Claveloux, հունիսի 23, 1940(1940-06-23)[1][2][3][…], Սենտ Էտիեն), ֆրանսիացի նկարիչ, պատկերազարդող և կոմիքսների հեղինակ։ Աշխատանքներն առաջին անգամ ներկայացրել է 1960 թվականի վերջին, հայտնի է դարձել «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի պատկերազարդմամբ, 1974 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Կլավելուն ծնվել է Սենտ Էտիենում, որտեղ էլ սովորել է կերպարվեստ։ 1966 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ աշխատել է որպես կոմիքների հեղինակ և նկարիչ-պատկերազարդող տարբեր ամսագրերում, այդ թվում` «Պլանետ» (Planète), «Ուկապի» (Okapi), «Մարի Քլեր» (Marie Claire) պարբերականներում[4].:

Նկարազարդման նրա ոճը ներառում է ինչպես գունային փսիխոդելիկ օգտագործում, այնպես էլ` սև և սպիտակ գույներով բարդ պատկերումներ[5]։

Կլավելուի աշխատանքներն ընդգրկվել են ցուցահանդեսներում։ Դրանցից են` «Նիկոլ Կլավելու և ընկերությունը» (ֆր. «Nicole Claveloux et compagnie», 1995) ցուցահանդես Վիլյորբանում և «Էրմելյո» մեդիա գրադարանում կայացած հետահայաց ցուցադրությունը[4]։

Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le Voyage extravagant de Hugo Brisefer (1967)
  • Ալիսը Հրաշքների աշխարհում (1972), պատկերազարդող
  • La Main verte (1978)
  • Սպանություն Մորգ փողոցում (1981), պատկերազարդող
  • Dedans les gens (1993)
  • Alboum (1998), պատկերազարդող
  • Morceaux choisis de la Belle et la Bête (2003), պատկերազարդող
  • Mon Gugus à moi (2004), պատկերազարդող
  • Un roi, une princesse et une pieuvre (2005), պատկերազարդող
  • Professeur Totem et docteur Tabou (2006), պատկերազարդող
  • Gargantua (2007), պատկերազարդող
  • Confessions d’un monte-en-l’air, (2007), պատկերազարդող
  • Contes de la Fève et du Gland, (2010), պատկերազարդող
  • La Belle et la bête, (2013), պատկերազարդող
  • Nours, (2014), պատկերազարդող
  • Quel genre de bisous?, (2016)
  • The Green Hand and Other Stories (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. 4,0 4,1 Encyclopaedia Universalis Dictionnaire de la Bande dessinée: (Les Dictionnaires d'Universalis). — Encyclopaedia Universalis, 2015-10-27. — 436 с. — ISBN 9782341002301
  5. «The Green Hand and Other Stories by Nicole Claveloux | PenguinRandomHouse.com» (անգլերեն). PenguinRandomhouse.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլ Կլավելու» հոդվածին։