Նիկոլաս Սպարկս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաս Սպարկս
Nicholas-Sparks-Autograph-1-4-06.jpg
գրող
ԱԱՀ՝ Նիկոլաս Սպարկս
Ծննդյան օր՝ 1965 թ., դեկտեմբերի 31 (1965-12-31)
Ծննդավայր՝ Օմահա, Նեբրասկա,
ԱՄՆ

Նիկոլաս Սպարկս (անգլ.՝ Nicholas Charles Sparks; դեկտեմբերի 31, 1965), ամերիկյան գրող։ Ունի հրատարակված 17 վեպ։ Ապրում է ԱՄՆՀյուսիսային Կարոլինա նահանգում իր կնոջ ու 5 երեխաների հետ։

Կենսագրություն[խմբագրել]

Նիկոլաս Սպարկսը ծնվել է 1965 թվականի դեկտեմբերի 31-ին,Օմահա քաղաքում, նահանգ Նեբրասկա, պրոֆեսոր Պատրիկ Սպարկսի ընտանիքում։ Սպարկսը աշխարհահռչակ գրող է։ Ամենահամեստ հաշվարկներով նրա գրքերից աշխարհում մոտավորապես 8 միլիոն օրինակ է վաճառվել։ Նրա ստեղծագործությունների թեմաներն են քրիստոնեությանը, սերը, մարդկային զգացմունքներն ու ճակատագրերը։

Առաջին ստեղծագործությունը Սպարկսը գրել է 1985 թվականին, երբ նա դեռ սովորում էր դպրոցում։

Սովորել է Նոտր Դամ համալսարանում։

Կնոջ հետ ծանոթացել է 1989 թվականին գարնանային արձակուրդների ժամանակ, ամուսնացել են 1989 թվականի հուլիսին։

2000 թվականին ճանաչվել է տարվա ամենագրավիչ հեղինակ "People Magazine"-ի կողմից։

Հղումներ[խմբագրել]